Անչելոտին կարծում է, որ պատասխան խաղում «Ատլետիկո»-ն փոքրիկ առավելություն կունենա
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղում «Ատլետիկո»-ն կարող է առավելություն ունենալ:
«Ատլետիկո»-ն այժմ կարող է առավելություն ստանալ, քանի որ մենք խաղալու ենք իրենց դաշտում: Մեզ հարկավոր է լավ խաղալ, եթե ուզում ենք շահել սուպերգավաթը: Իսկ թե ինչու փոխարինեցի Ռոնալդուին, ապա առաջին խաղակեսի վերջնամասում նա շատ ծանրաբեռնված էր և ցավեր էր զգացել: Նա ևս մեկ անգամ զննում կանցնի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Անչելոտիի խոսքերը փոխացում է իսպանական Marca հանդեսը:
Ֆուտբոլի Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության առաջին խաղում Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտյագո Բեռնաբեո» մարզադաշտում հյուրընկալել էր «Ատլետիկո»-ին: Հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1-1 հաշվով: Իսպանիայի գավաթի խաղարկության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 23-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան