Դիեգո Սիմիոնեն հավասար է գնահատում «Ռեալ»-ի և «Ատլետիկո»-ի հնարավորությունները
Սպորտ
Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմիոնեն վստահ է, որ սուպերգավաթի խաղարկության պատասխան խաղում թիմերի հնարավորությունները 50/50 են:
«Այսօրվա խփած պատասխան գնդակից հետո թիմերի հնարավորությունները հաջորդ խաղում 50/50 են: Հնարավորությունները հավասար են, քանի որ «Ռեալ»-ը միշտ էլ խփում է, և մեզ պետք չէ ոչ-ոքի խաղալ: Այսօրվա խաղը մեր ուզածով ստացվեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սիմիոնեի խոսքերը փոխանցում է Goal կայքը:
Ֆուտբոլի Իսպանիայի սուպերգավաթի առաջին հանդիպումը կայացավ «Ռեալ»-ի դաշտում: Ռոդրիգեսի և Գարսիայի խփած գնդակների շնորհիվ հանդիպումն ավարտվեց 1-1: Երկրորդ խաղը կկայանա օգոստոսի 23-ին:


















































Ամենադիտված
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել