«Սահմանամերձ գոտում ապրող բնակիչները որոշակի արտոնություններ պետք է ստանան». Միքայել Մելքումյան
Հայաստան
Ազգային ժողովի խմբակցություններն աշխատում են սահմանամերձ գոտում ապրող բնակիչներին արտոնություններ տալու վերաբերյալ օրենքի նախագծի վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում օգոստոսի 20-ին նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Մ իքայել Մելքումյանը: Նրա խոսքով, արտոնությունները պետք է տրամադրվեն երկու ուղղություններով:
«Մեկը վերաբերում է հողի հարկի և գույքահարկի արտոնություններին, մյուսն՝ այդ դաշտում փոքր և միջին բիզնեսի արտոնագրային վճարների համապատասխան գործակիցների իջեցմանը»,-«Արմենպրես»- ի փոխանցմամբ, նշեց Միքայել Մելքումյանը:
ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով, մարզերում պետք է ստեղծվեն արդյունաբերական գոտիներ, որոնք պետք է լինեն օրենքով սահմանված: «Այդ գոտիների մի մասը կարելի է սահմանամերձ տարածքներում ձևավորել»,-նշեց նա:
Մելքումյանի համոզմամբ, սահմանամերձ գյուղերում պետք է նաև ներդրումներ կատարվեն: «Այն մարդիկ, որոնք մնացել են սահմանամերձ գոտիներում, ամենահայրենասեր քաղաքացիներն են, և պետք է նրանց օգնել»,-հավելեց նա:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից