Բեռնար Շալանդը հետևել է Հրայր Մկոյանի խաղին
Սպորտ
Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ներկա է եղել Իրանի առաջնության 4–րդ տուրի «Էսթեղլալ»-«Սայպա» խաղին: «Էսթեղլալ»-ի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային թիմի անդամ Հրայր Մկոյանը:
«Մկոյանը խաղընկերների լեզվով չի խոսում, սակայն ես նկատեցի, որ նա շփվում էր պաշտպանների հետ: Այդ ամենը խոսում է նրա բարձր որակների մասին: Մկոյանն աշխատասեր է, և ես կարծում եմ, որ Իրանում նա կկարողանա մեծ փորձ ձեռք բերել և հաջողության հասնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Շալանդի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հաբաքականը հաջորդ ամսին սկսում է ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի որակավորման փուլի հանդիպումները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ