Թոմաս Մյուլլերը մերժել է «Մանչեստեր Յունայթեդ»-ի աստղաբաշխական առաջարկը
Սպորտ
Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային թիմի անդամ Թոմաս Մյուլլերը մերժել է անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ին` չնայած առաջարկվող աստղաբաշխական աշխատավարձին:
«Ես հասկանում եմ, որ կարող էի ավելի շատ վաստակել, եթե ընդունեի առաջարկը, սակայն «Բավարիա»-ն իմ իսկական ակումբն է: Նրանք ինձ աստղաբաշխական թվեր էին առաջարկում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մյուլլերի խոսքը մեջբերում են անգլիական ԶԼՄ-ները:
24-ամյա Մյուլլերն աշխարհի գործող չեմպիոնն է: 2010 թվականի ԱԱ-ի ժամանակ Գերմանիայի ազգային թիմի կազմում հարձակվողը նվաճել է նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալը: Գերմանիայի գործող չեմպիոն «Բավարիա»-ի կազմում Մյուլլերը դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող: 2007 թվականից հանդես գալով մյունխենցիների կազմում` Մյուլլերը դարձել է 100 գոլի հեղինակ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ