«Զվարթնոց»-ում և «Շիրակ»-ում նախրորդ տարվա մայիս-հունիս-հուլիսի համեմատ ուղևորահոսքն աճել է 34,6 տոկոսով
Հասարակություն
Բաց երկնքի քաղաքականության անցնելու հետ կապված' վերջին շրջանում հատկապես ուղևորաշուկայում նկատվում է փոխադրումների աճի միտում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, 2014 թվականի մայիս-հունիս-հուլիս ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով ուղևորների հոսքը կազմել է 632 հազար մարդ: 2013 թվականի նույն ժամանակաշրջանում ուղևորահասքը կազմել է 469 հազար մարդ՝ արձանագրվել է 34,6 տոկոս աճ: Շուկա են մուտք գործել նոր ընկերություններ՝ «Էթթիհատ Էյրուեյզը» դեպի Աբու Դաբի, «Վուելինգ» ավիաընկերությունը դեպի Բարսելոնա:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել