Մխիթարյանը կատարելագործվում է. «Բորուսիա»-ի մարզական տնօրեն
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը անդրադարձել է օրերս մեկնարկող Բունդեսլիգայի և «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանին և Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:
«Մրցաշրջանի մեկնարկին Օբամեյանգը բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում: Մրցաշրջանի առաջին խաղում արդեն երեք գնդակ հեղինակեց: Օբամեյանգը խաղերի ժամանակ իրեն ավելի ազատ է զգում: Այս ամենը վերաբերում է նաև Մխիթարյանին: Մխիթարյանը կատարելագործվում է: Երկուսն էլ հրաշալի մարզավիճակում են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ցորկի խոսքը մեջբերում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
Խոսելով «Բորուսիա»-ի նոր մարտավարության մասին' մարզական տնօրենը մասնավորապես ասել է. «Նախապատրաստական շրջանում մենք շատ բան փորձեցինք: 4-4-2 տաբերակն ամենանախընտրելին էր: Սակայն ամբողջ մրցաշրջանում նույն մարտավարությանը չենք հետևելու»,-ասել է նա:
Ֆուտբոլի Գերմանիայի ազգային առաջնությունը մեկնարկում է արդեն այս հանգստյան օրերին: Բունդեսլիգայի առաջին խաղում «Բորուսիա»-ն կխաղա Լևերկուզենի «Բայեր»-ի հետ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ