Տիգրանակերտում և Ազոխի քարանձավում պեղումների արդյունքում նոր գտածոներ են հայտնաբերվել
Արցախ
Տիգրանակերտում և Ազոխի քարանձավում իրականացվող պեղումների արդյունքում նոր գտածոներ կան, որոնք ցուցադրվում են հենց տեղում: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը: «Պետք է ասեմ, որ մեզ հուշարձանները զբոսաշրջության վարչության ենթակայությամբ են գործում, առավել մանրամասն տեղեկատվություն իրենցից կարող եք ստանալ: Սակայն ես եղել եմ պեղումների վայրում, երկու արշավախմբերի հետ էլ հանդիպել եմ, և կարող եմ ասել, որ կան նոր գտածոներ, որոնք հենց տեղում ցուցադրվում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը՝ ընդգծելով, որ Տիգրանակերտում վերջերս հնագետները բացել են բազիլիկ եկեղեցի:
Տիգրանակերտում պեղումներն իրականացնում են Հայաստանի Հանրապետությունից ժամանած գիտնականներն ու պատմաբանները, իսկ Ազոխի քարանձավում պեղումներով զբաղվում է միջազգային գիտարշավ, որի կազմում են իսպանացի և անգլիացի հնագետներ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան