Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել 

Հայ արիները սատարում են Իրաքի եզդիներին

Հասարակություն

Հայ արիականներն ու ազգայնականները սատարում են Իրաքում ահաբեկիչների բռնությունների զոհ դարձած եզդիներին ու տարածաշրջանի հալածյալ ազգերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին նշված է Հայ արիական միաբանության և Հայ ազգայնականների համախմբման տարածած հաղորդագրության մեջ, որում, մասնավորապես, ասվում է.

«Հայ արիական միաբանությունն ու Հայ ազգայնականների համախմբումը իրենց վրդովմունքն ու մտահոգությունն են հայտնում Մերձավոր Արևելքում իրականացվող հերթական զանգվածային կոտորածների ու տեղահանությունների առումով: Այս անգամ ծայրահեղականների թիրախ են դարձել Իրաքի ու Սիրիայի եզդիական, քրդական, ասորական, հայկական և ազգային փոքրամասնական այլ համայնքները: Իրաքում ինքնահաստատման ձգտող իսլամական ծայրահեղականները փորձում են դավանափոխության միջոցով իրականացնել էթնիկ զտումները:

Առավելապես տուժում է արևապաշտական հավատը պահպանած եզդիական համայնքը, որը մինչև օրս մնացել է իր նախնական հավատի հետևորդը և հրաժարվում է կատարել հավատափոխության ստոր պահանջը: Հայ արիականներն ու ազգայնականները իրենց աջակցությունն են հայտնում բոլոր վտանգված ազգերին: Եթե քրդերը մահմեդական են և գոնե դավանափոխության խնդիր չունեն, ապա եզդիները, ասորիներն ու հայերը ունեն նման խնդիր: Հայ արիականներն ու ազգայնականները եզդի համայնքին սատարում են նաև իրենց արևապաշտական հեթանոսական հավատը պահպանելու հարցում: Տարիներ առաջ Իրաքի եզդի հոգևորականների հետ միասին հայ արիները ծիսական արարողություններ են իրականացրել Երևանի Կարմիր բլուրում և Էրեբունի ամրոցի պատմական տարածքում: Երբեմն մասնակցել են նաև Հյուսիսային Կովկասի եզդիական, քրդական ու օսական համայնքների ներկայացուցիչները: Հայաստանի եզդի համայնքի անդամներն էլ բազմիցս մասնակցել են հայ արիականների ու ազգայնականների արիադավան ծիսական ու տոնական միջոցառումներին Գառնիի և Զվարթնոցի տաճարներում, Մեծամորում և այլ հնավայրերում:

Հայաստանի եզդի և քուրդ համայնքների ղեկավարների հետ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը բազմիցս հանդիպումներ է ունեցել համաշխարհային համաարիական դաշինքի ստեղծման առիթով: Այս թեմաներն արծարծվել են սլավոնա-արիական դաշինքի, ավելի հաճախ՝ ռուս արիացիների, այնուհետև իրանական, տաջիկ ու հնդիկ արիականների, ամերիկյան, եվրոպական ու ասիական արիական միավորումների հետ:

Հայ արիականներն ու ազգայնականներն այս ընթացքում փորձել են տարբեր երկրների գաղափարակից ու հավատակից ուժերի միջոցով ներազդել այդ պետությունների ղեկավարների վրա՝ կոտորածները դադարեցնելու և ազգային փոքրամասնություններին սատարելու համար: Սակայն եկավ նաև հայտարարության ժամանակը, քանի որ ԱՄՆ-ը, Եվրոպան և Ռուսաստանը չկիրառեցին ՄԱԿ-ի բոլոր լծակները: Իսկ ամերիկյան օդային ռմբահարումները առավելապես նավթագազային շրջաններին վերատիրելու համար են:

Այս զտումների պատմությունը նաև նախապատմություն ունի և այն միայն Իրաքում չի իրականացվել: Հայերին լավ ծանոթ է այս տեսարանը, քանի որ տարիներ շարունակ տարածաշրջանում սփռված մեր ազգը նման զտումների է ենթարկվել գրեթե բոլոր երկրներում, հատկապես Թուրքիայի հարևան արաբական պետություններում և Իրանում: Լիբանանի, Սիրիայի և Իրանի' հարյուր հազարների հասնող հայկական համայնքները թուրք-իսրայելական դավադրությամբ հեռացան այդ երկներից (համապատասխան ընկերությունները նրանց շահագրգռում և տեղափոխում էին ԱՄՆ ու Եվրոպական երկրներ): Իսկ թուրքական վայր ագությունները հակասիրիական խմբավորումների հետ վերջերս տեղահանեցին նաև մնացած հայ բնակչությանը: Իրաքի հայերին էլ արտաքսեցին վերջին արևմտյան հեղաշրջումների ընթացքում: Այս հակահայ գործողությունների ժամանակ ծայրահեղ իսլամականների բանակում էին նաև թուրք և ադրբեջանցի ահաբեկիչները, որոնց մի մասը այսօր էլ շարունակում է կռվել իրաքյան ծայրահեղականների կազմում:

Հայ արիական միաբանությունն ու Հայ ազգայնականների համախմբումը նոր չէ, որ մտահոգված են Մերձավոր Արևելքում իրականացվող ազգերի ձուլման կամ ոչնչացման և պետությունների կազմաքանդման գործընթացներով: Մերձավորարևելյան համաշխարհային խաչմերուկում առկա են ինչպես ռազմաքաղաքական ու դրամատնտեսական շահեր, այնպես էլ հոգևոր-կրոնական հակամարտություններ, որ առկա են դարեր շարունակ:

Ներկայումս միջազգային մի ծայրահեղությանը՝ համաշխարհային համապարփակեցմանը (գլոբալիզացիային), հակադրվել է մեկ այլ ծայրահեղություն՝ կրոնամոլ ռազմատենչությունը: Երկուսն էլ ազգակուլ և մարդակուլ են, և որեւէ մեկի հաղթանակը ոչ մի լավ բան չի խոստանում մարդկությանը:

Համաշխարհայնացման գաղափարախոսները ծրագրել են ստեղծել համաշխարհային մեկ ազգ, որը պետք է ապրի մոլորակում գոյություն ունեցող միակ պետության սահմաններում՝ միադեմ, միատեսակ ու միանպատակ և բացառապես մեկ իշխանակարգի պայմաններում: Այս իշխանակարգի անդամներն էլ լինելու են երկրային այն աստվածները, որոնց երկրպագելու է սահմանափակ քանակությամբ մնացած մարդկությունը:

Կրոնամոլները ևս ցանկանում են ստեղծել մեկ ազգ և մեկ պետություն, նաև մեկ հավատով ապրող: Եվ թվում է կրոնամոլ գաղափարախոսները համաշխարհայնացման հետևորդներից ունեն գոնե մեկ տարբերություն՝ նրանք երկրպագում են երկնային մի աստծու: Բայց քանի որ իրենց բոլոր հակամարդկային հանցանքները կատարում են այդ աստծո անունից և իբր նրա համար, ստացվում է այդ տարբերությունը թեական է, քանի որ նրանք աստծո անունից ու նրա փոխարեն որոշումներ կայացնելով՝ իրենց հակառակորդների նման հանդես են գալիս որպես երկրային աստվածներ:

Զարմանալի չէ, որ այս երկու ծայրահեղություններն ունեն բացարձակ նմանություններ և վստահ ենք՝ սնվում են նույն աղբյուրից: Չարի և Բարու խաղարկումը, երկու բևեռների բաժանումն ու հետագայում մեկի ծրագրված ոչնչացումը հին ժամանակներից է գալիս և ահ ու սարսափի միջավայրում նպատակին հասնելու լավագույնն վիճակ է: Զարմանալի չէ, որ առավել ծայրահեղական են հուդա-քրիստոնեկան և հուդա-իսլամական ուղղությունները: Երկու կրոններն էլ հուդայականության ծնունդ են ու երբ հենված են եհովական (նույնն է՝ ալլահական) ավերիչ ու այլամերժ հիմքերին՝ դառնում են չարիք և չարորակ ուռուցք: Էկումենիստական և համաիսլամական վտանգները նման են:

Վերջին համաշխարհային խաղարկումը ԱՄՆ-ԽՍՀՄ հակամարտության ցուցադրումն էր, երբ սիոնա-մասոնական հետևորդներով ստեղծված գերտերությունները տասնյակ տարիների ընթացքում կիսեցին աշխարհը, որը հետագայում առանց մի արտաքին կրակոցի դարձավ միաբևեռ և ցայսօր այդպիսին է: Բայց համաշխարհային գաղտնի կառավարության տերերը չկարողացան միաբևեռ աշխարհը կանգնեցնել մեկաշխարհական հենքի վրա և կրկին աշխարհը կիսելու գործընթացն են սկսել:

Արևմուտքը և Ռուսաստանը (ներդրված ուժերի միջոցով) հին ծրագրի մի նոր խաղարկման ճանապարհին են: Այդ ճանապարհին հարվածներ ստացավ ու մասնատվեց Հարավսլավիան, այնուհետև Սերբիան, մասնատվեց նաև Չեխոսլովակիան և Եվրոպան հեռացավ սլավոնական հնարավոր համախմբումից: Որպեսզի դա իսպառ վերանա, մեկուսացվել է Բելառուսը և այժմ ոչնչացվում է նաև Ուկրաինան: Շուտով Ռուսաստանը կստանա իր բաժինը, Արևմուտքը` իր: Բոլորը կհիշեն Բելգրադի ու սերբական այլ բնակավայրերի ռմբահարումներն ու ավերածությունները, ինչը կատարվում է նաև Ուկրաինայում: Սիոնա-մասոնական դրամագլուխը, Վաշինգտոն-Լոնդոն հմագործակցությամբ հնազանդեցնելով Եվրոպան, այսօր վերջին վտանգը տեսնում է Ռուսաստան-Բելառուս-Ուկրաինա սլավոնական դաշնքի մեջ և անխնա ավերում է:

Հիշեցնենք նաև, որ այս եռյակը առանցքն էր նաև սլավոնա-արիական դաշինքի, որում հավաքվել էին ներկայացուցիչներ գրեթե բոլոր սլավոնական ազգերից: Իսկ սիոնա-մասոնական առանցքը լավ է հասկանում, թե ուր կտանի նման դաշինքի իրապես կազմավորումը Եվրոպայում:

Հիշեցնենք նաև Մերձավորարևելյան պատերազմաները՝ Իրաքում, Լիբանանում, Պաղեստինում, Սիրիայում, արաբական գարնանային հեղաշրջումները Լիբիայում, Թունիսում, Եգիպտոսում, Եմենում և այլ երկրներում: Վերջերս սրվեց իրավիճակը նաև հայ-ադրբևանական սահմանագլխին, ինչը Կովկասի տարածաշրջանը ևս միացրեց ահազանգի կոճակին: Իսկ այս ամենն ընթացել ու ընթանում է միտումնավոր ավերածություններով, զոհերով ու բացառապես մեկ նպատակի համար՝ բոլորը պետք է վախենան նման խառնաշփոթներից և հետևեն համաշխարհային կառավարության ձևավորման գաղափարին, որ պարզապես գոյատևեն:

Սա նպատակադրված դավադիր ու դաժան ծրագիր է, որ գործում է տասնյակ տարիներ շարունակ: Աշխարհի բոլոր վերաբաժանումները և պատերազմներն ու հակամարտությունները սկսում և ավարտվում են այդ ծրագրի շրջանակներում: Բայց եկել է այն ոչնչացնելու ժամանակը: Իսկ ավերիչ ծրագիրը կարող է կանգնեցնել միայն արարիչ ուժը, որը Համաարիական դաշինքն է, ինչը տարիներ շարունակ փորձում է նախաձեռնել Հայ արիական միաբանությունը:

Հայ արիականներն ու ազգայնականները ողջունում են Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը՝ տուժյալ ազգերին, հատկապես ծայրահեղականների թիրախ դարձած եզդի համայնքին սատարելու և աջակցելու առումով: Ողջունելի է նաև Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ հնարավորության սահմաններում օգնել եզդի փախստականներին: Հայ արիականներն ու ազգայնականները կիսում են նաև Համայն աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի մտահոգությունները և եզդի բնակչությանը Իրաքում զինելու կոչը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև
Ամենադիտված