Հնարավոր է կարճատև անձրև
Հայաստան
Օգոստոսի 23-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ:
Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
24-27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին' հարավ-արևմտյան' 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-27-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում՝
23-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի օգոստոսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.00C (1999թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 11.60C (1985թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 25.60C


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից