Նանկին-2014. Կարեն Խաչանովն իր համար ապահովել է փոխչեմպիոնի կոչումը
Սպորտ
Ռուսաստանցի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Անդրեյ Ռուբլյովի հետ օգոստոսի 24-ին կպայքարի Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի տղամարդկանց թենիսի մրցաշարի զուգախաղերի չեմպիոնի կոչման համար:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մրցաշարի կիսաեզրափակչում Խաչանով-Ռուբլյով զույգը 2:1 հաշվով հաղթել է Լեհաստանի մարզիկներին:
Վճռական մրցամարտում Խաչանովի և Ռուբլյովի մրցակիցն է Օռլանդո Լուիս Մորաեշ-Մարչելո Սիլվիո Խորման բրազիլական զույգը:
Սոչեցի մարզիկ Խաչանովը համարվում է Ռուսաստանի առաջատար թենիսիստներից մեկը, նա ունի նաև մեծահասակների մրցումների մասնակցության փորձ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ