«Դոնբաս Արենայում» ռումբ է ընկել
Սպորտ
Օգոստոսի 23-ի առավոտյան Դոնեցկի «Դոնբաս Արենա» մարզադաշտը ենթարկվել է մասնակի վնասման այն բանից հետո, երբ այնտեղ ռումբ է ընկել: Այս մասին հայտնել է «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը:
«Այսօր առավոտյան ժամը 6-ին ռումբ է ընկել «Դոնբաս Արենայում», իսկ մեկ այլ ռումբ՝ մարզադաշտի հարևանությամբ գտնվող էներգետիկական կենտրոնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պալկինը:
«Դոնբաս Արենայի» պաշտոնական կայքը հաղորդել է այն մասին, որ ռումբի ընկնելու հետևանքով մեծ վնասներ են հասցվել մարզադաշտի հյուսիս-արևմտյան հատվածին, հաղորդակցությանը, սարքավորումներին և էներգետիկ կենտրոնի առանձին շինությանը, որը տեղակայված է «Դոնբաս Արենայի» հյուսիսային հատվածում: Մարզադաշտի ոչ մի աշխատակից չի տուժել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ