«Բորուսիա»-ն պարտվեց Բունդեսլիգայի առաջին խաղում
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիա»-ն Բունդելսիգայի առաջին իսկ խաղում պարտվեց Լևերկուզենի «Բայերն»-ին: «Բորուսիա»-«Բայերն» 0-1:
Դորտմունդցիները համար Բունդեսլիգայի մեկնարկն իսկապես որ լի էր անակնկալներով: Հանդիման մեկնարկից 9 վայրկան անց «Բայերն»-ի ֆուտբոլիստները բացեցին խաղի հաշիվը: Գոլը խփեց Միտչել Լանգելակը: Վերջինս խփեց Բունդեսլիգայի պատմության մեջ ամենաարագ գոլը: Բաց թողած գնդակը զայրացրեց դորտմունդցիներին, սակայն լևերկուզենցիները շարունակում էին կառուցողական խաղով հաճակի անհանգստացնել մրցակցին: Երկրորդ խաղակեսում տարածքային առավելությունը «Բորուսիա»-ի ֆուտբոլիստների կողմն էր, սակայն այդ առավելությունից արդյունք ստանալ չէր ստացվում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Մխիթարյան բավականին ակտիվ էր «Բորուսիա»-ի առաջին գծում:
Բունդեսլիգայի երկրորդ տուրում «Բորուսիա»-ն արտագնա խաղում կմրցի «Աուսբուրգ»-ի հետ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ