Հրդեհ Արգավանդ գյուղում
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 24-ին, ժամը 02.21-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական 5-րդ փողոցում կահույքի արտադրամաս է այրվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Ժամը 02.42-ին հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան:
Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.08-ին, մարվել՝ 03.25-ին: Պահեստում այրվել են ստավարաթղթեր, անվադողեր, ներքնակներ, 2 բազմոց, 10 թախտ և մոտ 10 խմ վառելափայտ:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին