Հրդեհ Չարենցավան քաղաքում
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 24-ին, ժամը 17.24-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շինարարների փողոցի Ավալյանի անվան թիվ 4 դպրոցի մոտակայքում այրվում է թիթեղյա տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.33-ին, մարվել՝ 17.46-ին: Այրվել է մոտ 50 քմ խոտածածկույթ, տնակի ներսում` ութ անվադող, երեք պլաստմասե տարա, մեկ մահճակալ` մասամբ, ներքին երեսպատումն ամբողջությամբ ( 4 քմ):


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին