Նյու Յորքում մեկնարկում է թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը
Սպորտ
«Մեծ սաղավարտ»-ի հերթական խոշոր մրցաշարը' ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը մեկնարկում է օգոստոսի 25-ին:
Մրցաշարի առաջին շրջանի հանդիպումները կկայանան բացման արարողությունից անմիջապես հետո: Կանանց պայքարում կենտրոնական զույգերը, ովքեր կմրցեն միմյանց հետ, կլինեն Կիմիկո Դատ-Վենուս Վիլիամս և Մարիա Շարապովա-Մարիա Կիրիլենկո զույգերը: Տղամարդկանց պայքարում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կմրցի Դիեգո Շվարցմանի հետ: Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էնդի Մարեյը կխաղա Ռոբին Հասսեի, իսկ Ցոնգան' Մոնակոյի դեմ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱՄՆ առաջնության առաջին մրցաշարը կայացել է 1881 թվականին: Միայն 1968 մրցաշարը դարձավ «բաց»: Մինչ այդ անցկացված մրցաշարերում ամենաշատը ԱՄՆ թենիսի առաջնությունում հաղթել են Ջիմի Կոննորսը և Պիտ Սամպրասը, ինչպես նաև Ռոժե Ֆեդերերը: Մրցաշարն անցկացվում է Նյու Յորք քաղաքում:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին