Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 22-ից 25-ը)
Հասարակություն
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' օգոստոսի 22-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 32-ը, կողոպուտի 2 դեպքից' 1-ը: Խարդախության' 17, ավազակային հարձակման, յուրացման և խուլիգանության' 1-ական, մաքսանենգության և դրամանենգության 2-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 16 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու' 5, գողության 6 և խարդախության 2 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 33-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին