Յուրգեն Կլոպն ամենաշատ վաստակող մարզիչների թվում է
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վերջին տասը տարում ամենաշատ վաստակած մարզիչների տասնյակում է:
Կլոպն հասցրել է գլխավորել միայն Մայնց քաղաքի համանուն թիմը և Դորտմունդի «Բորուսիան»: Երկու թիմերում Կլոպն ընդհանուր առմամբ վաստակել է 181 միլիոն եվրո:
Ամենաշատը վերջին տարիներին վաստակել է Ժոզե Մոուրինյոն' 903 միլիոն եվրո: Երկրորդ տեղում 881 միլիոնով Կառլո Անչելոտին է: Ռոբերտո Մանչինին վաստակել է 667 միլիոն: Լավագույնների թվում են նաև Մանուել Պելեգրինին, Ալեքս Ֆերգյուսոնը, Արսեն Վենգերը, Պեպ Գվարդիոլան, Դիեգո Սիմիոնեն, Լուի վան Գալը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Բորուսիայի» մարզիչը Դորտմունդ է տեղափոխվել 2008 թվականին:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին