Հնարավոր է, որ Արթուր Սարկիսովը հեռանա «Վոլգայից»
Սպորտ
Հնարավոր է, որ Հայաստանի ֆուտոբլի ազգային թիմի անդամ Արթուր Սարկիսովը հեռանա Նովգորոդի «Վոլգայից»:
«Վոլգայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալևը Ռուսաստանի առաջնության առաջին դիվիզիոնի հերթական տուրից հետո հայտարարել է, որ այն ֆուտբոլիստները, ովքեր չեն ընդգրկվել հայտացուցակում, կարող են հեռանալ ակումբից, այդ թվում` նաև Արթուր Սարկիսովը: Մի շարք ֆուտբոլիստներ ստացել են առաջարկներ և հնարավոր փոխհամաձայնության են ուզում գալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հավելում է Onedivision կայքը:
Արթուր Սարկիսովը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ է 2011 թվականից: Թիմի կազմում անցկացրել է 24 հանդիպում:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին