Նարեկ Մանասյանը՝ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
Սպորտ
Նանկինի ամառային պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանն արժանացավ բրոնզե մեդալի: Հայ բռնցքամարտիկն 81 կգ քաշային կարգում 2-1 հաշվով հաղթելով Մեծ Բրիտանիան ներկայացնող Ռիլեյ Վիդալին' նվաճել է բրոնզե մեդալ: Մինչ այդ Մանասյանը հաղթել էր թուրք բռնցքամարտիկի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, կանանց պայքարում Անուշ Գրիգորյանը չկարողացավ նվաճել որևէ մեդալ' պարտվելով թուրք մարզուհուն:
Նանկինի ամառային պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանն արդեն նվաճել է 2 ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ