Հանրապետությունում ավելացել է ներառական կրթություն իրականացնող դպրոցների թիվը
Գիտություն և Մշակույթ
Հանրապետությունում այս տարի 13-ով ավելացել է ներառական կրթություն իրականացնող դպրոցների թիվը: Այս մասին լրագրողների հետ զրույցում, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Աշոտյանի խոսքով, ԿԳՆ շարունակելու է բարեփոխումներ իրականացնել ներառական կրթության ոլորտում: «Ներառական կրթության փորձը Հայաստանում համարում են շատ դրական, և դա մեր միջազգային գործընկերների գնահատական է: Բոլոր երեխաների կրթության իրավունքի իրականացման համար մենք ստեղծել ենք առավել նպաստավոր պայմաններ՝ ելնելով երեխայի կրթության կարիքների ճշգրիտ գնահատականից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Արմեն Աշոտյանը:
Հայաստանում 2005 թ. սեպտեմբերի 1-ին ուժի մեջ մտավ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը: Ներառական կրթությունը բացառում է ցանկացած խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)