Կանադացի խորհրդարանականը կոչ է անում վերջ տալ արյունահեղությանը ԼՂ հակամարտության գոտում
Արցախ
Կանադայի խորհրդարանի անդամ, հայ-կանադական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտի գնահատմամբ' օգոստոսի կեսերին Ադրբեջանի կողմից հարձակումները հանգեցրել են մի կետի, որը սպառնում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' խորհրդարանականը հիշեցրել է, որ վերջին բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի:
«Կորստի նման չափ չէր արձանագրվել 1994թ. մայիսի 20-ին կնքված զինադադարից հետո»,- ասել է Ալբրեխտը:
«Այս ճգնաժամի լուծուման ուղին ռազմական տարբերակը չէ, և միջազգային իրավունքի նման կոպիտ խախտումները կարող են ավելի սաստկացնել ապագա սերունդների զայրույթը: Կանադայում վստահ են, որ նման խնդիրների լուծման լավագույն ուղին բանակցությունն ու երկխոսությունն է: Ժամանակն է, որ տարածաշրջանի առաջնորդները հետամուտ լինեն, որ հաստատվի խաղաղություն և երկխոսություն: Չափից շատ արյուն է հոսել ոչ լավ բանի համար»,- նշել է խորհրդարանականը:
Նա հույս է հայտնել, որ օգոստոսի 10-ին Սոչիում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը կարող է նվազեցնել հակամարտության լարվածության աստիճանը տարածաշրջանում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան