Ռոնալդուն և Պեպեն «Ռեալի» կազմում անցկացրին իրենց 250-րդ հանդիպումը (տեսանյութ)
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն և Պեպեն Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանի առաջին տուրում՝ «Կորդոբայի» դեմ խաղում դաշտ դուրս գալով, «Արքայական ակումբի» կազմում իրենց խաղերի քանակը հասցրին 250-ի: Այս մասին տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
Այս ցուցանիշին հասնելու համար Ռոնալդուից պահանջվել է 5 տարի, իսկ Պեպեն մադրիդյան թիմի կազմում սկսել է իր 8-րդ մրցաշրջանը:
Նշենք, որ «Ռեալ» - «Կորդոբա» հանդիպումն ավարտվել է մադրիդցիների հաղթանակով` 2:0 հաշվով: Գոլերով աչքի են ընկել Բենզեման և Ռոնալդուն:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին