«Միկա» մարզահամալիրը գնորդ է փնտրում
Հասարակություն
Երևանի ամենակարևոր մարզակառույցներից մեկը՝ «Միկա» համալիրը, ինչպես մինչ այդ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, աճուրդի է հանվել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, առաջին փորձից «Միկա» մարզահամալիրը գնորդ չի գտել և այս անգամ, ըստ աճուրդի կանոնակարգի, կառույցի արժեքը 10 տոկոսով կրճատվել է և այժմ կազմում է 9 045 000 000 դրամ գումար:
«Միկա» մարզահամալիրը միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց է: Մասնավորապես, այստեղ անցկացվել են ֆուտբոլի, բասկետբոլի, ձյուդոյի, վոլեյբոլի և այլ մարզաձևերի միջազգային մրցումներ:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին