Զենքի ուժով իրենք մեզ հետ չեն կարող խոսել. հրամանատար (տեսանյութ)
Արցախ
Վերջին քսան օրերին հակառակորդը փորձեց լարել իրավիճակն առաջնագծում, ցանկացավ ինչ-որ հաջողություններ ունենալ, իր ժողովրդին կամ աշխարհին փորձեց ինչ-որ բան ապացուցել, բայց ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա, մեր զինվորը, և միայն ու միայն մեր զինվորը, կարողացավ հակառակորդին ետ շպրտել իր մտադրությունից: Այս մասին Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Արցախի հյուսիս-արևմուտքում տեղակայված զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Հարություն Ամիրխանյանը՝ հավելելով, որ դրա վկայությունն են մի շարք դեպքեր:
«Ցավոք սրտի, այդ ընթացքում մենք ունեցանք մարդկային զոհեր, այն հողը, որ տարիներ առաջ ներծծվել էր հայի արյունով, այս ընթացքում ևս մի քիչ արյուն թափվեց, բայց մենք կարողացանք հակառակորդին իր տեղը դնել ու ապացուցել, որ այն, ինչ մենք անում ենք, արդար է ու մեզ հետ իրենք գործ չունեն: Մենք իրենց հուշեցինք, որ զենքի ուժով իրենք մեզ հետ չեն կարող խոսել, աշխարհն է դրան տեղյակ»,- ասաց հրամանատարը:
Վերջինիս խոսքով՝ զինվորն այսօր որևէ բանի կարիք չունի, և այդ հարցով ժողովուրդը կարող է ապահով լինել. «Թող աղոթեն մեր զինվորի առողջության, հաջողության համար: Մեր զինվորը պահպանված է, մեր զինվորն ապահովված է և հրամանատարների ամուր ձեռքերում, և′ ինժեներական առումով, և′ Աստծո օրհնությամբ»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան