Պետքարտուղար Քերին ցանկություն է հայտնել այցելել Հայաստան
Հայաստան
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ցանկություն է հայտնել այցելել Հայաստան: Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ դեռևս հստակ չեն այցելության մանրամասներն ու ծրագիրը: «Պետքարտուղար Քերին ցանկություն է հայտնել այցելել Հայաստան, սակայն այս պահի դրությամբ այցի ժամկետները չեն նշվում»,- ասել են ԱՄՆ դեսպանատնից:
Մարտի 4-ին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հույս էր հայտնել, որ մինչև տարեվերջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Հայաստան: «Մանրամասներ այցի վերաբեյալ դեռ չկան: Պետքարտուղար Քերին ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանային հարցերը, ցանկանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորում, և այցը, բնականաբար, կլինի տարածաշրջանային»,- ասել էր դեսպանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)