Արթուր Միրանյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականներում
Սպորտ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Դոնեցկի «Շախտյորի» հայազգի կիսապաշտպան Արթուր Միրանյանը ցանկություն էր հայտնել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և համապատասխան հայտ էր ներկայացրել ՖԻՖԱ: Նախկինում Միրանյանը հրավիրվել է Ուկրաինայի մինչև 19 ու մինչև 17 տարեկանների հավաքականներ և հանդես է եկել այդ թիմերի կազմում: ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել՝ բավարարել Արթուր Միրանյանի հայտը՝ թույլատրելով ֆուտբոլիստին հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականներում:
Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Բեռնար Շալանդը արդեն հրավեր է ուղարկել Միրանյանին, ով այս պահին գտնվում է ՆՀՀ Մակեդոնիայում և պատրաստվում է պայմանագիր կնքել «Վարդար» ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին