Ադրբեջանի իշխանությունը զգուշանում է «Եվրատեսիլ»-ի դեպքերի կրկնությունից
Ադրբեջան
Ադրբեջանի ընդդիմադիր կազմակերպությունների «Ազգային խորհուրդ» միավորման մամուլի ծառայության ղեկավար, ճանաչված հասարակական-քաղաքական գործիչ Օգթայ Գյուլալիևը moderator.az-ին տված հարցազրույցում բացահայտել է վերջին շրջանում այդ երկրում իրավապաշտպանների և հասարակական ակտիվիստների դեմ աճող ճնշումների պատճառները, հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Կասկած չկա, որ այդ ձերբակալությունները կապված են մարդկանց հասարակական-քաղաքական ակտիվության, հետևողական, սկզբունքային պայքարի հետ: Այդ մարդիկ լուրջ քայլեր են կատարել ինչպես մարոդւ իրավունքների պաշտպանության, քաղբանտարկյալների խնդիրները օրակարգ բերելու, այնպես էլ այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Իշխանությունը չի ցանկանում, որ Ադրբեջանում Եվրոպական երիտասարդական խաղերի անցկացման շեմին անցանկալի իրավիճակ ստեղծվի, ինչպես դա տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2012»-ի անցկացման ժամանակ: Այն ժամանակ Ադրբեջանում մի շարք միջոցառումներ անցկացվեցին, իսկ իշխանության բարձրաստիճան մի ներկայացուցիչ այդ ակցիաների հետ կապված ասել էր, որ վերջին տարիներին ընդդիմության կողմից իշխանությանը չհասցված հարվածը հասցրեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: «Այսօր իշխանությունը խիստ վախենում է նմանատիպ հարվածներից և այդ պատճառով էլ դաժան ռեպրեսիվ միջոցառումներ է կյանքի կոչում», -ասել է Գյուլալիևը:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին