«Հրապարակ». Ես Տիգրան Սարգսյանի կադրերից չեմ. Արմեն Աշոտյան
Հայկական Մամուլ
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպման ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարեց, որ իրենց՝ ՀՀԿ-ականներին անվանարկելիս ասենք «Սերժ Սարգսյանի կադրեր»: Սա ի պատասխան թերթի այն հարցի, թե Հովիկ Աբրահամյանի՝ իր նկատմամբ բացասական վերաբերմունքն արդյո՞ք պայմանավորված չէ Աշոտյանի՝ Տիգրան Սարգսյանի կադրը լինելու հանգամանքով: Աշոտյանը փորձեց նաեւ փիլիսոփայել.
«Հաճելի է ութերորդ անգամ լսել մի բան, որ իրականությանը չի համապատասխանում: Ես Տիգրան Սարգսյանի կադրերից չեմ, ես Հանրապետական կուսակցության կադրերից եմ, Հանրապետական կուսակցության կադրեր են բոլոր այն մարդիկ, ովքեր աշխատում են պետական համակարգում, չկա Հովիկ Աբրահամյանի կադր, Տիգրան Սարգսյանի կադր, եթե շատ եք ուզում անվանարկել կադրերին, ապա բոլորը Սերժ Սարգսյանի կադրերն են, կամ այդպիսին է, կամ այդպիսին պետք է լինեն»: Զարմացած հակադարձեցինք՝ «անվանարկե՞լ», նա փորձեց շտկել իր սխալը. «Եթե շատ եք ուզում անունով ձեւակերպեք, ապա ոչ Տիգրան Սարգսյան, ոչ Հովիկ Աբրահամյան, բոլորը Սերժ Սարգսյանի…»:
Շտկումը եւ, ընդհանրապես, կրթության եւ գիտության նախարարի տարբեր արտահայտությունները վկայեցին, որ հայերենում գործածվող շատ բառերի իմաստը նախարարը պարզապես չի հասկանում: Նա «մանթրաժի» մեջ հայտնվեց նաեւ դահլիճում, երբ տնօրենները նրան հարցեր էին ուղղում: Հիմնական հարցերը վերաբերում էին ավագ դպրոցի աշակերտների բացակայություններին, ընդ որում՝ ոչ մեկը չնշեց գլխավոր խնդիրը՝ կրկնուսույցների հետ պարապմունքները, որոնք մեր կրթական համակարգի ձախողման ու դպրոցում մատուցվող կրթության գահավիժող անկման վկայությունն են: Նրանք պասիվ էին ու անհամարձակ:
Շարունակությունը՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին