«ՀԺ». «CPS»-ը չի վաճառվում
Հայկական Մամուլ
Երեկ «ՀԺ»-ն գրել էր, որ «Ռոսնեֆտ»-ը բանակցություններ է վարում (CPS) ընկերության հետ` վերջինիս բենզալցակայանների ցանցը գնելու շուրջ:
«CPS» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից «ՀԺ»-ն ստացել է հերքում-հայտարարություն:
«Տեղեկացնում ենք ձեզ, որ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված այն լուրը, թե իբր ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը բանակցում է մեր ընկերության հետ բենզալցակայանների ցանցը և մեծածախ առևտրի բազաները գնելու նպատակով, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը:
«CPS»-ը ոչ «Ռոսնեֆտի», ոչ էլ որևէ այլ կազմակերպության կամ անհատի հետ նման գործարքի շուրջ չի բանակցում և մտադրություն էլ չունի բանակցելու»։
Նշենք, որ թերթն ընդգծում է նաև, որ նյութը հրապարակելուց առաջ իրենց թղթակիցը զանգահարել է CPS ընկերություն և մեկնաբանություն խնդրել շրջանառվող լուրերի կապակցությամբ, սակայն, որևէ արձագանք չեն ստացել:
Շարունակությունը` թերթի այսօրցա համարում:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին