Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնն անվանի երաժիշտներին կհամախմբի Հայաստանում

Գիտություն և Մշակույթ

Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնն այս տարի ևս իր շուրջ կհամախմբի տարբեր երկրների լավագույն երաժիշտներին: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ սեպտեմբերին և հոկտեմբերին անցկացվող ամենամյա տոնն այս տարի ևս հարուստ ծրագիր ունի:

ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի խոսքով՝ Հայաստանում ելույթ ունեցող երաժիշտների ցուցակը շատ մեծ է: «Փառատոնի բացման համերգին կնվագենք աշխարհի լավագույն դաշնակահարներից մեկի՝ Կիրիլ Գերշտեյնի հետ: Մեկը մեկից լավ երաժիշտներ են հանդես գալու ՀՊՖՆ-ի հետ: Սպասում եմ, որ լավ փառատոն պիտի լինի: Ընթացքում նվագախումբը մեկնելու է Գերմանիա և Ավստրիա՝ հյուրախաղերի: Այդ ժամանակահատվածում հանդիսատեսը կվայելի կամերային համերգներ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Էդվարդ Թոփչյանը:

Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական բացումը կազդարարվի սեպտեմբերի 12-ին: Բացման համերգին ՀՊՖՆ-ի հետ հանդես կգա անվանի դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը: Իրենց ելույթներով փառատոնը կզարդարեն դաշնակահարներ Վահան Մարտիրոսյանը, Արմինե Գրիգորյանը, Ալեքսանդր Մելնիկովը և Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին, ջութակահարներ Անուշ Նիկողոսյանը, Սերգեյ Կռիլովը, Պավել Վերնիկովը և Վահրամ Սարաջյանը, թավջութակահար Ալեքսադր Չաուշյանը, ալտահարներ Դիմուտ Պոպպենը և Յանա Դարյանը, կոնտրաբասահար Կարեն Խաչատրյանը: Բացի այդ, մենահամերգով հանդես կգան դաշնակահար Էշլի Վոսը և ջութակահար Բորիս Բրովցինը:

Մաեստրոյի համոզմամբ՝ այս տարվա փառատոնն առանձնահատուկ կլինի, որովհետև ֆիլհարմոնիկն ավելի լավ կնվագի: «Նվագախումբը վերջին շրջանում իսկապես մեծ աճ է արձանագրել, և հիմա ավելի լավ է նվագում»,-նշեց նա:

Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 24-ին: ՀՊՖՆ-ը և Էդվարդ Թոփչյանը հանդես կգան ֆլեյտահար Մասիմո Մերչելիի, կիթառահար Ֆաբիո Զանոնի և դաշնակահար Սիմոն Տրպչեսկու հետ: «Փառատոնի փակման համերգին տեղի կունենա Քշիշտոֆ Պենդերեցկու Ֆլեյտայի կոնցերտի պրեմիերան: Մենք այն կկատարենք Մասսիմո Մերչելիի հետ, քանի որ Պենդերեցկին նվիրել է այն հենց Մերչելիին»,-նշեց Թոփչյանը:

Մաեստրոյի խոսքով' երբ փառատոնը դեռ մեկ-երկու տարվա կյանք ուներ, կային շատ արտիստներ, ովքեր ընդհանրապես «անհասանելի» էին: «Օրինակ, հինգ տարի ենք աշխատել, որ Կիրիլ Գերշտեյնը գա Հայաստան: Անցյալ տարի նա վերջապես եկավ, և մեզ հետ նվագելուց հետո խնդրեց իրեն ամեն տարի Երևան հրավիրել: Հիմա մենք կարող ենք հրավերի առաջարկ անել ցանկացած երաժշտի: Այժմ բանակցություններ ենք վարում անվանի դաշնակահար Ջոշուա Բելի հետ, որպեսզի հաջորդ տարի նա հանդես գա Հայաստանում »,- հավելեց Թոփչյանը:

Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդվարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:

Ռոզա Գրիգորյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված