Կալիֆորնիայի Սենատի բանաձևը ցայտնոտի մեջ է գցել պաշտոնական Բաքվին
Արտաքին Քաղաքական
Պաշտոնական Բաքվին հիստերիայի է հասցրել Կալիֆորնիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլլաևը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վրդովմունքով հայտնել է, որ որևէ պետության նահանգ իրավունք չունի նման որոշումներ կայացնել: Նա մեղադրել է Սենատի անդամներին հայկական լոբբիստական կազմակերպությունների համար աշխատելու մեջ:
Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը: Հայտարարության մեջ Ադրբեջանի ներկայացուցիչներն անընդունելի էին համարել Սենատի կայացրած որոշումը' մեղադրելով ԱՄՆ-ին ժողովրդավարության և քաղաքական համակարգերում թերացումների մեջ:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)