Հուլիսի 13-ին և 14-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Mercedes-AMG-ը ստեղծել է նոր սերնդի էլեկտրական մարզական մեքենա՝ 671 ձիաուժ, թափի հավաքում 3 վայրկյանում և իսկական շարժչի ձայն (Լուսանկարներ) Հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Վարդավառը Հայաստանի ամենավտանգավոր օձերը. որտեղ են դրանք ամենաշատը հանդիպում 5 նշան, որ ձեր օրգանիզմը վիտամինների պակաս ունի Շատերը չգիտեն. այս մթերքը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համար Կանանց 5 սխալները, որոնք կարող են վնասել հարաբերությունները Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ամեն օր քաղցր եք ուտում Աշխարհի 5 վայրերը, որտեղ մարդիկ անհետացել են՝ թողնելով բազմաթիվ հարցեր Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-ի 

Որքան մարդիկ սովորում են, այնքան շատ են հասկանում, թե որքան քիչ բան գիտեն. Սերժ Սարգսյան (ֆոտո)

Հասարակություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2013-2014 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած' հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային օլիմպիադաներում 2014թ. հաջողությունների հասած մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու-2014» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթող և մարզերում ու տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներին: Արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ նրանք ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերը և Հանրապետության Նախագահի կողմից նվերներ:

2014 թվականի դպրոցականների միջազգային վեց օլիմպիադաների մասնակցության արդյունքում Հայաստանի դպրոցականները, ընդհանուր առմամբ, նվաճել են 19 մեդալ՝ արժանանալով 9 արծաթե և 10 բրոնզե մեդալի:

Արդեն վեցերորդ տարին անընդմեջ ՀՀ ԿԳՆ հովանու ներքո «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով Հայաստանում, իսկ չորրորդ տարին ԼՂՀ ԿԳՆ հովանու ներքո նաև Արցախում կազմակերպված և անցկացված «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին այս տարի մասնակցել են ընդհանուր թվով 43 827 դպրոցականներ՝ Հանրապետության բոլոր մարզերի և Արցախի 1040 դպրոցներից:

Պատասխանատուների հավաստմամբ, 2014 թվականին մրցանակակիրների թիվն ավելացել է՝ կազմելով 1469 աշակերտ, որոնցից 617-ը ցուցաբերել են լավագույն արդյունք: Այս տարի «Կենգուրու» մրցույթի հաղթող են ճանաչվել միանգամից 8 աշակերտ' 4-ը Երևանից, 3-ը Լոռու և 1-ը Շիրակի մարզերից:

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթող և մարզերում ու տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներից տասնինը, բարձր առաջադիմություն ցուցաբերած այլ աշակերտների հետ միասին, այսօր հյուրընկալվել են Նախագահի նստավայրում:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին, մաղթել նոր հաջողություններ և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Հանրապետության Նախագահն իր ողջույնի խոսքում ընդգծել է, թե հպարտանում է հանդիպման մասնակից դպրոցականներով ու շրջանավարտներով, հպարտանում է ոչ ավելի քիչ, քան նրանց ծնողներն ու ուսուցիչները և համոզված է, որ նրանք են մեր երկրի ապագան: Սերժ Սարգսյանը կարևորել է, որպեսզի անցած ուսումնական տարում աշակերտների ունեցած ձեռքբերումները, արձանագրած հաջողությունները լինեն շարունակական և նրանք չբավարարվեն տարվա արդյունքներով, չդադարեն ջանքեր գործադրել նոր գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին ու ապագայում էլ աշխատասիրության և նպատակասլացության շնորհիվ այդ գիտելիքներով հասնեն նորանոր հաջողությունների: «Սա ձեր առաջին հաջողությունն է, և բոլորդ պետք է հասկանաք, որ պետք է շատ մեծ ջանքեր գործադրեք: Ժամանակակից աշխարհում չկա մի մասնագիտություն, որ վերապատրաստման և լրացուցիչ գիտելիքների կարիք չունենա: Վերապատրաստվում են բոլորը՝ աշխարհահռչակ բժիշկները, ակադեմիկոսները, բոլոր-բոլորը, որովհետև ժամանակակից աշխարհը շատ արագ է զարգանում: Գիտելիքի քանակը շատ մեծ է, և որքան մարդիկ սովորում են, այնքան շատ են հասկանում, թե որքան քիչ բան գիտեն: Սա շատ կարևոր հանգամանք է: Ուզում եմ դիմել դպրոցը գերազանցությամբ ավարտած մեր նախկին աշակերտներին և ասել, որ դուք ձեզ համար բավականաչափ բարձր նշաձող եք սահմանել և այլևս իրավունք չունեք դրանից ցածր արդյունքներ ցուցաբերել: Ուղղակի, իրավունք չունեք: Սա ձեր առաջին լուրջ հաջողությունն է և այս հաջողությունը պետք է շարունակել»:-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Իսկ «Կենգուրու» մրցույթի հաղթողներին Նախագահը մաղթել է, որպեսզի նրանք պատրաստ լինեն մեծ պատասխանատվությամբ և պատվով շարունակելու այն մարաթոնը, որ սկսել և շատ մեծ պատասխանատվությամբ տանում են նրանցից ավագները: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հանդիպմանը ներկա փոքրիկներից շատերը տարիներ հետո լինելու են Նախագահի նստավայրի այս դահլիճում՝ արդեն այլ կարգավիճակում:

«Միջազգային առարկայական օլիմպիադաների սիրելի՛ հաղթողներ, դուք հրաշք եք կամ՝ հրաշագործ: Ես ձեզնով հպարտանում եմ և ձեզնով հպարտանում է ողջ ժողովուրդը: Ես այս օրերի ընթացքում առիթ եմ ունեցել բազմաթիվ անգամ իմ հպարտությունը, իմ ուրախությունը հայտնելու՝ ի լուր աշխարհի, հրապարակավ: Գիտեք, երբ երկու տարի առաջ ձեզնից ավագները կարողացան միջազգային առարկայական օլիմպիադաներում նվաճել 16 մեդալ, շատերը դա համարում էին պատահականություն, իսկ ոմանք էլ նույնիսկ իրենց թույլ էին տալիս դրա մասին բարձրաձայն արտահայտվելու՝ ուղիղ այնպես, ինչպես մենք առաջին անգամ դարձանք համաշխարհային շախմատային օլիմպիադաների հաղթող, բոլորն ասում էին՝ դա պատահականություն է: Այնուհետև կյանքը ցույց տվեց, որ ոչ՝ դա պատահականություն չէ: Եվ հիմա էլ, երբ այս տարի նվաճեցիք 19 մեդալ, դուք ուղղակի հերոսություն կատարեցիք, և հպարտությամբ եմ ասում, որ դա շատ-շատ ավելին է, քան մեր անմիջական հարևանների կողմից նվաճած մրցանակները, և գրեթե այնքան, որքան մեզնից 20-30 անգամ ավելի մեծ բնակչություն ունեցող երկրներին: Ինչպե՞ս չհպարտանալ:

Սիրելի՛ երեխաներ, սիրելի՛ երիտասարդներ,

իհարկե, չափազանց ուրախալի է և շատ կարևոր է, որ դուք կարողանում եք ցանկացած խնդրի լուծում գտնել, կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրն ունի սեփական, ինքնուրույն մտածողություն: Մեր արվեստագետներից մեկն ասել է՝ որպեսզի ունենաս պետական մտածողություն, ապա առնվազն պետք է ունենաս սեփական մտածողություն: Ես վստահ եմ, որ ձեր սեփական մտածողությունը վերածվելու է պետական և քաղաքացիական մտածողության: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում և մեկ անգամ ևս ընդգծում եմ՝ դուք մեր պարծանքն եք, մենք ձեզնով հպարտանում ենք»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հուլիսի 13-ին և 14-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Mercedes-AMG-ը ստեղծել է նոր սերնդի էլեկտրական մարզական մեքենա՝ 671 ձիաուժ, թափի հավաքում 3 վայրկյանում և իսկական շարժչի ձայն (Լուսանկարներ) Հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Վարդավառը Հայաստանի ամենավտանգավոր օձերը. որտեղ են դրանք ամենաշատը հանդիպում5 նշան, որ ձեր օրգանիզմը վիտամինների պակաս ունիՇատերը չգիտեն. այս մթերքը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համարԿանանց 5 սխալները, որոնք կարող են վնասել հարաբերություններըԻնչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ամեն օր քաղցր եք ուտումԱշխարհի 5 վայրերը, որտեղ մարդիկ անհետացել են՝ թողնելով բազմաթիվ հարցերՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-իՊայծառակերպության հրաշազարդ տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԱնկեղծ ամոթ է, այ տնաշեեեեն, գոնե փողի կռիվ չտայիր է. Սոֆյա Հովսեփյանը՝ իրեն դատի տված ՓաշինյանինԵրեւանում փտած ծառն արմատից պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել էՓոթորիկը խաթարել է Սանկտ Պետերբուրգի տրանսպորտային աշխատանքըՓափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «LiXiang»-ը, «Tesla»-ն, «Toyota Camry»-ն և «Nissan»-ըՓաշինյանը Ծառուկյանի գործը «քցել է ոտքին»․ տուշոնկա շոուի երկրորդ մասն են բեմադրում. ԱբովյանՊաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկինՀայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչՕմանում Իրանի հարցով բանակցություններ կանցկացվեն առանց ԱՄՆ ներկայացուցիչներիՄենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ ՎարդևանյանՓաշինյանն այլևս իշխանություն չունի. սա ապացուցվեց հունիսի 7-ին. Մելիքյան (տեսանյութ) Ծառուկյանը Թբիլիսիում ոչ մի շանս չտվեց ԽամիտովինԱրմավիրում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր«Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ ԾառուկյանինԵրևանում ու 3 մարզերում սպասվում է քամու ուժգնացումԲՏԱ նախարարությունը 27 մլրդ դրամով թերակատարել է իր ծրագրերը․ինչ գաղտնի ծախսեր են արվել Երբ կավարտի Լիոնել Մեսսին կարիերան. հայտնի են նոր մանրամասներԻրանի նոր գերագույն առաջնորդը խոստացել է վրեժխնդիր լինել այաթոլլա Ալի Խամենեիի մահվան համար Բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն Ծառուկյանի. Ղալիբաֆը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ինՀայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան ԿոստանյանԵրասխ գյուղի մոտակայքում բեռնատար է այրվել․ վարորդը հոսպիտալացվել էԱլեն Սիմոնյանն այս օրերին ակտիվ պարգևատրումներ է անումՍուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուինԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումըԻսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներԻրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումըՊարտքի մարման ժամկետի լրանալուց հետո հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանքներով. Փաստաբանը փակագծեր է բացումՓաշինյանը դատի է տվել իր նախկին գործընկերներ Սոֆյա Հովսեփյանին և Էդմոն ՄարուքյանինՄահացել է Հարավաֆրիկյան հավաքականի 25-ամյա կիսապաշտպանըԻրանի արտգործնախարարը ժամանել է Օման Փենսիլվանիայի աշակերտները մասնակցել են Հայոց ցեղասպանության թեմայով ամառային դպրոցին«Կյանքին հրաժեշտ տվեց». կորուստ՝ Վլադիմիր Արզումանյանի ընտանիքում Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել Բաց նամակ․ Փոստանջյանը բարձրաձայնում է խոսքի ազատության և ընտրողական արդարադատության խնդիրները«Քրիստոս յուրաքանչյուրիս պատգամում է մաքրել մեր սիրտը, ամրապնդել հավատը և ապրել Աստծուն հաճելի կյանքով». Միասնական ժամերգություն Սուրբ Մերկեռիոս եկեղեցումՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններըApple-ը դատի է տվել OpenAI-ին՝ առևտրային գաղտնիքների գողության մեղադրանքովԻսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին
Ամենադիտված