Վենետիկյան կինոփառատոնում ցուցադրվել է թուրք ռեժիսորի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը
Գիտություն և Մշակույթ
Վենետիկի 71-րդ փառատոնի հիմնական մրցույթի շրջանակներում օգոստոսի 31-ին ցուցադրվել է Գերմանիայի՝ ազգությամբ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը, որը պատմում է 1915 թվականին Թուրքիայում իրագործված ցեղասպանության հետևանքների մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Գլխավոր հերոսը հայաբնակ գյուղերից մեկի երիտասարդ մի բնակիչ է, որը հրաշքով փրկվում է կոտորածից և, իմանալով, որ իր երկու դուստրերը ողջ են մնացել, նրանց փնտրելու է մեկնում աշխարհով մեկ:
Ինչպես նշել է «Ինտերֆաքս»-ը, ֆիլմը մի քանի երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, համատեղ արտադրանքն է: Ռուսական կողմից որպես պրոդյուսերներ են հանդես եկել Ռուբեն Դիշդիշյանը և Արամ Մովսիսյանը:
Վենետիկի փառատոնն այս օրերին ընթանում է Իտալիայում: Այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 6-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)