Արամ Ա կաթողիկոսը հովվապետական այց կկատարի Հունաստան
Հասարակություն
Արամ Ա Կաթողիկոսը սեպտեմբերի վերջին հովվապետական այց կկատարի Հունաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Ազատ օր»-ը, կաթողիկոսի այցելության մասին լուրը մեծ խանդավառություն է առաջացրել Հունաստանի հայ համայնքում: Ըստ պարբերականի, այցն, ամենայն հավանականությամբ, կկայանա սեպտեմբերի 22-30-ն ընկած ժամանակահատվածում: Արամ Առաջինը կլինի Աթենքում, Սալոնիկում, Գոմոթինիում: Գոմոթինիում վեհափառը կմասնակցի տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 180-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին:
Կաթողիկոսը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, հոգեւոր եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախատեսվում է նաեւ, որ Արամ Ա-ն հանդես կգա դասախոսությամբ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել