Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

ԼՂՀ միջազգային ճանաչումը պահանջում է համախմբված ու քրտնաջան աշխատանք. Բակո Սահակյանի հարցազրույցը

Հարցազրույցներ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ «Արցախպրես» լրատվական գործակալությունը հարցազրույց է վարել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ:

-Պարոն Նախագահ, Դուք՝ որպես երկրի քաղաքացի և պետության ղեկավար, ինչպե՞ս եք գնահատում 1991թ. սեպտեմբերի 2-ը մեր ժողովրդի ավելի քան քառորդդարյա փաստացի անկախության համատեքստում:

-1991թ. սեպտեմբերի 2-ը ես կանվանեի Արցախի և առհասարակ հայ ժողովրդի ու հայոց պետականության պատմության կարևորագույն իրադարձություններից մեկը: Այդ օրը դարձավ Արցախի ազգային-ազատագրական շարժման կիզակետը, որը հիմք դրեց անկախ պետության հիմնադրմանը և նրա կերտման գործընթացին: Պատմությունը ցույց տվեց, որ դա միանգամայն ճիշտ որոշում էր, ինչը հնարավորություն տվեց ապահովելու Արցախի անվտանգությունը և նրա բնականոն զարգացումը:

-Ձեր կարծիքով, արցախյան հիմնախնդրի վերջնական, արդարացի լուծման, ինչպես նաև ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ, արդյոք, լիարժե՞ք է օգտագործվում մեր արտաքին քաղաքական ներուժը:

-Խոսելով արցախյան հիմնախնդրի մասին՝ պետք է նշեմ, որ անհրաժեշտ է այն չնույնացնել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, որովհետև վերջինս հիմնախնդրի միայն մի մասն է: Արցախյան հիմնախնդիրն արդեն իսկ կարգավորված է: Մենք 70 տարի պայքարել ենք օտարի լծից ձերբազատվելու համար և հասել մեր նպատակին՝ ստեղծելով ազատ ու ինքնիշխան պետություն, պաշտպանելով մեր անկախությունը և հիմա ազգովի, Մայր Հայաստանի և Սփյուռքի հետ, միասնաբար զարգացնում ու զորացնում ենք մեր երկիրը: Մեզ համար ետդարձի ճանապարհ չկա. Արցախի Հանրապետության անկախությունը և մեր պետության անվտանգության ապահովումը բոլոր հարթություններում բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն սակարկման:

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը և ԼՂՀ միջազգային ճանաչմանը, ապա ակնհայտ է, որ դրանք երկարատև գործընթացներ են և պահանջում են համախմբված ու քրտնաջան աշխատանք, ինչը չի սահմանափակվում միայն պաշտոնական Ստեփանակերտի ջանքերով: Օրինակ, հակամարտության կարգավորման ճանապարհին ամենամեծ խոչընդոտն Ադրբեջանի ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականությունն է, որը նաև մեծ հարված է հասցնում հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդ երկրների ջանքերին: Այս իրավիճակում, նույնիսկ ակտիվացնելով մեր արտաքին քաղաքական ջանքերը բնական է` ակնկալել որևէ բեկում, անհնարին է:

Խոսելով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին՝ պետք է նշենք, որ այստեղ մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանի ու Սփյուռքի հետ և արդեն իսկ ունենք դրական տեղաշարժեր. Արցախը ճանաչվել է ԱՄՆ-ի ու Ավստրալիայի մի շարք նահանգների, տարբեր երկրների քաղաքների կողմից: Բնական է, որ այս ամենով մենք չենք բավարարվելու և շարունակելու ենք համառորեն աշխատել ճանաչման գործընթացի աշխարհագրությունն ընդլայնելու և ավելի բարձր՝ պետությունների մակարդակի հասցնելու ուղղությամբ:

-Դուք ինչպե՞ս եք գնահատում Արցախի սոցիալ-տնտեսական վիճակը՝ իր քանակական և որակական չափանիշներով:

-Մեր հանրապետության տնտեսությունն ունի զարգացման բավականին բարձր տեմպեր: Վերջին տարիներին տարեկան կտրվածքով այն կազմում է 8-9%: Գոհացուցիչ է, որ դինամիկ զարգացում են ապրում այնպիսի ոլորտներ, որոնք հնարավորություն են տալիս ապահովել տնտեսության համար երկարատև հեռանկարով աճի կայուն տեմպեր: Նման ոլորտներից են հանքարդյունաբերությունը, էներգետիկան և տարբեր ենթակառուցվածքներ: Միևնույն ժամանակ, իհարկե, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ ու անելիքներ: Հատուկ ուշադրություն են պահանջում, ներքին ներուժի արդյունավետ օգտագործման, տեղական արտադրության խթանման, մասնավորապես՝ գյուղատնտեսական կարևոր ապրանքների ինքնաբավ արտադրության հասնելու, մրցունակ արտադրանքով միջազգային շուկա դուրս գալու, տարբեր ոլորտներում որակյալ կադրերի պատրաստման հետ կապված հարցերը: Այս ուղղությամբ իրականացվում է համապատասխան աշխատանք, այդ թվում՝ Հայաստանի և Սփյուռքի առաջատար մասնագետների մասնակցությամբ: Հուսով եմ, որ այստեղ ևս կունենանք առաջընթաց:

-Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ աստիճանի համախմբված ու միասնական է մեր հասարակությունը երկրի առջև պարբերաբար ծառացող արտաքին ու ներքին մարտահրավերների պարագայում:

-Կարծում եմ, որ մեր հասարակությունը բավականին համախմբված է, քանի որ, առանց դրա, անհնարին կլինեին 1988 թվականի ազգային-ազատագրական շարժումը, Արցախի Հանրապետության ձևավորումը, հաղթանակն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում, որը մեզ համար դարձավ հայրենական, պատերազմի հետևանքների վերացում և պետության բնականոն զարգացման ապահովում: Նման համախմբվածությունը, բնական է, չի նշանակում, որ հասարակությունում չկա այլակարծություն: Ընդհակառակը, ցանկացած ժողովրդավարական պետությունում պետք է լինի գաղափարների ու մտքերի քաղաքակիրթ համագործակցություն, ինչը առաջընթացի և կայուն զարգացման կարևորագույն գրավականներից մեկը:

-Պարոն Նախագահ, որպես վերջին հարց. մեզ և մեր ընթերցողներին հետաքրքիր է իմանալ. ինչպե՞ս և ու՞մ ընկերակցությամբ է Արցախի Հանրապետության Նախագահը սովորաբար նշում Հանրապետության օրը և, առհասարակ, Արցախի մյուս բոլոր պետական տոները:

-Կան տոներ, որոնք ընտանեկան են, օրինակ՝ Ամանորը, Սուրբ ծնունդը, Մայրության և գեղեցկության օրը, ընտանիքի անդամների ծնունդները և այլն: Նման հիշարժան օրերը ձգտում եմ նշել նեղ ընտանեկան շրջապատում: Ինչ վերաբերում է այնպիսի տոներին, ինչպիսիք են Արցախի Հանրապետության օրը, Մայիսյան եռատոնը, Հանրաքվեի և Սահմանադրության երկտոնը, ապա դրանք համաժողովրդական տոներ են, և ես այդ օրերը նշում եմ մեր ողջ ժողովրդի հետ միասին, քանի որ դրանց բնույթն ու խորհուրդն են այդպիսին:

-Պարոն Նախագահ, շնորհակալություն Ձեզ հարցազրույցի մեր խնդրանքը չմերժելու և մեր հարցերին պատասխանելու համար: «Արցախպրես» լրատվական գործակալության աշխատակազմի, ընթերցողների և անձամբ իմ անունից շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ ենք հղում Ձեզ սեպտեմբերի 2-ի տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ:

Հարցազրույցը վարեց Վահրամ Պողոսյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված