Ալիևը սահմանափակում է Եվրոպայի հետ համագործակցությունը
Ադրբեջան
Ադրբեջանի իշխանության կողմից երկրում ուժեղացումը կապված է Եվրոպայից երես թեքելու նպատակ ունենալու հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը` հղում կատարելով ներիշխանական աղբյուրի:
Ըստ թերթի` Ադրբեջանի իշխանությունը հասկանում է, որ մոտ օրերին Բաքու կատարելիք այցին Եվրամիության ընդլյանման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կտրուկ է դնելու Ադրբեջանի եվրաինտեգրման հարցը, և, ինչպես երևում է, իշխանությունն այս կերպ է նրան պատասխան տալիս:
«Իշխանությունը ցանկանում է հասնել նրան, որպեսզի Եվրոպայի հետ իր համագործակցությունը սահմանափակի էներգետիկայի բնագավառով, քանի որ եվրաինտեգրումը պայմանանավորելու է քաղաքական բարեփոխումների օրակարգ, իսկ իշխանությունը մտադիր չէ հրաժարվել ավտորիտար վարչաձևից: Այդ պատճառով էլ Բաքուն այս մասին ազդանշանում է բռնաճնշումների ուժեղացումով: Միևնույն ժամանակ պարզ է, որ Ֆյուլեի այցի ընթացքում լուրջ քննարկման թեմա են լինելու նաև Ադրբեջանում իրավապաշտպանների և լրագրողների վերջին ձերբակալությունները: Իշխանությունն էլ, ըստ ավանդույթի, մտածում է այդ հարցում գնալ սակարկությունների»,- հայտնել է աղբյուրը:
Թերթը նշում է, որ ԵՄ-ն խստորեն է արձագանքել Լեյլա Յունուսի և մյուս իրավապաշտպանների ձերբակալությանը, ինչը լարվածություն է առաջացրել Ադրբեջանի հետ ԵՄ միջև հարաբերություններում:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը