Ֆինլանդիայի նախագահ Եվրոպային կոչ է արել վերսկսել Մոսկվայի հետ բանակցությունները Սեպտեմբեր 2026. Կենդանակերպի 2 նշաններ, որոնք վերջապես կտեսնեն լույսը թունելի վերջում Ֆինանսական հորոսկոպ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը ընկած շաբաթվա համար. ով ավելի շատ կվարձատրվի, և ով ռիսկի է դիմում անվճար աշխատել Լեգենդար Toyota Celica-ն կարող է վերադառնալ 20 տարի անց Ընդամենը 40 տարի առաջ նրանց լեգենդ էին համարում. Բրազիլիայի ափերի մոտ վերականգնվել է սապատավոր կետերի պոպուլյացիան (լուսանկարներ) Այս կենդանակերպի նշանները աշնանը ֆինանսական առաջընթաց կունենան Դավիթ Բեկի փողոցում գիշերն ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել Նորվեգիայի նոր թագավորն առաջին անգամ դիմել է ազգին Ավանակ, ձի և քունջութ․ գիտնականները բացահայտել են հնագույն եգիպտացիների ներկերի անսպասելի բաղադրատոմսերը Ճապոնիայում 1800 մարդ ձեռքով տեղաշարժել է ամրոցի 360 տոննա կշռող աշտարակը (լուսանկաևբեր) Բագրատունյաց 10 հասցեում 5–րդ հարկի պատշգամբը փլուզվել և հայտնվել է 4-րդ հարկում. Կան վիրավորներ Եգիպտոսի անապատում հնագույն շնաձկների «գերեզմանոց» են հայտնաբերել 

Հանուն ում են հավաքագրվում ազատամարտիկները

Հայկական Մամուլ

«1990-ականների սկզբին ժամանակի հրամայականով ստեղծվեց «Երկրապահ» կամավորականների միությունը, որի կազմում ընդգրկվեցին Ղարաբաղյան ազատագրական պայքարի մասնակից ազատամարտիկները, զինվորականներն ու կամավորները: Տարիների ընթացքում կառույցն ընդլայնվեց, կայացավ, ստեղծեց տարածքային կառույցներ ու տարբեր մարմիններ, որոնք զբաղվում են ազատամարտիկների և նրանց ընտանիքի անդամների խնդիրներով: Չնայած դրան, ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս ԵԿՄ-ի որոշ անդամներ կամ նախկին ազատամարտիկներ, ովքեր փորձում են նեղ անձնական կամ քաղաքական շահերից ելնելով պառակտել միությունը, դրա անդամների մի մասին առանձնացնել ԵԿՄ-ից ու ստեղծել նոր կազմակերպություններ: Նախկինում այդպիսի մի քանի անհաջող փորձեր կատարվեցին' ի դեմս «Ոգու փորձության» և «Ազատամարտի վետերանների միության», սակայն այդ կառույցների ստեղծման իրական նպատակների ի հայտ գալուց կարճ ժամանակ անց դրանք այդպես էլ մնացին թղթի վրա»: Գրում է «Իրավունք» թերթը:

«Այժմ էլ սկսվել է ԵԿՄ-ի դեմ նմանատիպ հերթական արշավն ու ազատամարտիկների հավաքագրումը, որը գլխավորում են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Ռուստամ Գասպարյանը և Ռուբեն Գևորգյանը: Ինչպես հայտնի է, սկզբում նրանք ստեղծեցին «Ազատամարտի նվիրյալների միություն» հասարակական կազմակերպությունը, որը մի քանի օրվա կյանք ունեցավ, քանի որ, ինչպես նշում են իրազեկ մարդիկ, ԲՀԿ-ականները չկարողացան բարիշել փողի հարցում, այսինքն մեկը մյուսին չզիջեց տրամադրվող գումարների վերահսկումն ու բաշխումը: Իսկ խոստացված և սկզբնական շրջանում տրամադրված գումարները բավականին մեծ էին: Դրանից որոշ ժամանակ անց, չհրաժարվելով իրենց մտադրությունից, նրանք իբր առանձնացան ու ստեղծեցին երկու նոր կառույց. Ռուստամ Գասպարյանը' «Ազատամարտիկների դաշինք», իսկ Ռուբեն Գևորգյանը' «Երդվյալ ազատամարտիկների միություն»: Ռ. Գասպարյանն ու Ռ. Գևորգյանը Երևանում և մարզերում ազատամարտիկների հետ անցկացնում են հանդիպումներ' նրանց համոզելով անդամագրվել նորաստեղծ կազմակերպություններին: Նրանք երկուսն էլ հայտարարում են, որ իրենց կազմակերպություններն ապաքաղաքական են և որևէ կուսակցության' հատկապես ԲՀԿ-ի հետ առնչություն չունեն:

Այն, որ այս երկու նորաստեղծ կառույցներն էլ ֆինանսավորվում ու ղեկավարվում են նույն կենտրոնից և որ դա ԲՀԿ-ն է, կասկածից վեր է, քանզի առկա են դա հիմնավորող բազմաթիվ տեղեկություններ: Նախ ԲՀԿ-ական պատգամավորները լավագույն ցանկության դեպքում անգամ չեն կարող ինքնագլուխ ձեռնարկներով զբաղվել, այն էլ հավաքագրել ազատամարտիկների: Ուշադիր ընթերցողները նկատած կլինեն, որ ԲՀԿ-ական պատգամավորների այս գործունեությունը լուսաբանում են բացառապես ԲՀԿ-ին պատկանող լրատվամիջոցները' «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավորությամբ: Նույն մամուլի հրապարակումներից հայտնի է, որ Ռ.Գասպարյանի «Ազատամարտիկների դաշինքը» հավաքներ է անցկացնում «Հայրենիք» կինոթատրոնի շենքում, որտեղ ունի նաև գրասենյակներ, իսկ այդ տարածքն, ինչպես հայտնի է, պատկանում է Շենգավիթի նախկին թաղապետ «Կադիլակ Սերոժին»: Գաղտնիք չէ, որ 2012թ. ԱԺ ընտրություններից առաջ այդ նույն տարածքում է տեղակայված եղել ԲՀԿ-ի նախընտրական շտաբը և ինչպես այն ժամանակ, այնպես էլ «Ազատամարտիկների դաշինքի» դեպքում, տարածքի սեփականատերը վարձակալության գումար չի վերցնում' դրանով իսկ փորձելով հաճոյանալ ԲՀԿ-ին:

Բացի այդ, շրջանառվող լուրերի համաձայն, Ռ.Գասպարյանն ու Ռ.Գևորգյանը առանձին-առանձին հանդիպումներ են ունենում ԲՀԿ ղեկավարության հետ, ներկայացնում իրենց կատարած աշխատանքների հաշվետվությունը (թե ով քանի ազատմարտիկ է հավաքագրել) և ըստ ձեռքբերած արդյունքների էլ ստանում են ֆինանսավորման հերթական մասը: Հետաքրքիր է, արդյո՞ք այդ կառույցներին անդամագրվող ազատամարտիկները տեղյակ են, թե իրենց սոցիալական խնդիրները լուծելու պատրվակով որքան գումար է տրվում: Դժվար թե:

Ազատամարտիկներին օգնելու պատրվակով լրացուցիչ դիվիդենտներ ապահովելուց բացի, ԲՀԿ-ական պատգամավորները հետապնդում են նաև այլ նպատակներ, որոնք իրենց առջև դրել է կուսակցությունը: Բանն այն է, որ այս երկու կառույցների ձևավորումն ընթանում է բավականին արագ տեմպերով և դա ունի իր պատճառները: Պարզվում է, որ «քառյակի» մաս կազմող ԲՀԿ-ի պատգամավորները ազատամարտիկների հետ հանդիպումների ժամանակ հատուկ նշում են, որ իրենք պետք է կազմավորվեն, համախմբվեն ու մոբիլիզացվեն մինչև սեպտեմբերի վերջ, ինչից հետո պետք է ցանկացած պահի պատրաստ լինեն ակտիվ գործողությունների: Պատգամավորները մարզերի ազատամարտիկներին նաև վստահեցրել են, որ կհոգան Երևան գալու և մնալու հետ կապված բոլոր ծախսերը:

Արդեն հայտնի է՝ տխրահռչակ «12 կետերի» կատարման ընթացքի պատրվակով «քառյակը» սեպտեմբերի վերջին նախատեսում է Երևանում անցկացնել մեծ հանրահավաք: Ինչպես նկատեցիք, ակտիվ գործողությունների պատրաստվելու համար ազատամարտիկներին տրված ժամկետն ու «քառյակի» հանրահավաքի անցկացման օրը համընկնում են, ինչը պատահականություն չէ և հերթական անգամ հիմնավորում է ԲՀԿ-ի ու այդ կառույցների միջև եղած կապը:

Եթե ամփոփենք վերը նշված փաստերն ու հանգամանքները, ապա ստացվում է, որ «քառյակի» մաս կազմող ԲՀԿ-ն կուսակցության անդամներին տրամադրում է ֆինանսական միջոցներ' ազատամարտիկներ հավաքագրելու և սեպտեմբերի վերջին նրանց ակտիվ գործողությունների նախապատրաստելու համար: Արդեն իսկ պարզ է, որ այդ ազատամարտիկներին հրահանգվելու է մասնակցել «քառյակի» սեպտեմբերյան հանրահավաքին, սակայն միթե՞ նրանք չեն հասկանում, թե իրենց դեպի ուր են տանում, ինչպես են պատրաստվում օգտագործել, ինչ խաղերի մեջ են ներքաշում: Ակնհայտ է, որ այս ամբողջ գործընթացի նպատակն է հանրահավաքի ընթացքում ուժի դիրքերից հանդես գալն ու իշխանություններին ինչ-որ բաներ պարտադրելու փորձ կատարելը:

Մի բան է անհասկանալի, թե ինչի՞ դեմ պայքարելու համար են մոբիլիզացվում նախկին ազատամարտիկները, ու՞մ հանդեպ են պատրաստվում ակտիվ գործողություններ իրականացնել. սեփական ժողովրդի՞, շարքային քաղաքացիների՞, թե՞ հասարակական կարգը հսկող իրավապահների դեմ: Եվ հանուն ում են հավաքագրվում ազատամարտիկները – Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի, թե ամերիկացիների ու եվրոպացիների, թե՞….Ամեն դեպքում, այս «ավանտյուրան» իր մեջ վտանգներ է պարունակում և պարզ չէ' դրա հեղինակները գիտակցելո՞վ, թե՞ «միամտաբար» այլ ուժերի կողմից օգտագործվելով են դրան գնում: Չնայած, դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ հային հայի դեմ հանելու գաղափարն ինքնին դատապարտելի երևույթ է' անկախ նրանից, թե դա ինչ նպատակներ է հետապնդում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆինլանդիայի նախագահ Եվրոպային կոչ է արել վերսկսել Մոսկվայի հետ բանակցությունները Սեպտեմբեր 2026. Կենդանակերպի 2 նշաններ, որոնք վերջապես կտեսնեն լույսը թունելի վերջում Ֆինանսական հորոսկոպ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը ընկած շաբաթվա համար. ով ավելի շատ կվարձատրվի, և ով ռիսկի է դիմում անվճար աշխատել Լեգենդար Toyota Celica-ն կարող է վերադառնալ 20 տարի անց Ընդամենը 40 տարի առաջ նրանց լեգենդ էին համարում. Բրազիլիայի ափերի մոտ վերականգնվել է սապատավոր կետերի պոպուլյացիան (լուսանկարներ) Այս կենդանակերպի նշանները աշնանը ֆինանսական առաջընթաց կունենան Դավիթ Բեկի փողոցում գիշերն ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել Նորվեգիայի նոր թագավորն առաջին անգամ դիմել է ազգինԱվանակ, ձի և քունջութ․ գիտնականները բացահայտել են հնագույն եգիպտացիների ներկերի անսպասելի բաղադրատոմսերը Ճապոնիայում 1800 մարդ ձեռքով տեղաշարժել է ամրոցի 360 տոննա կշռող աշտարակը (լուսանկաևբեր) Բագրատունյաց 10 հասցեում 5–րդ հարկի պատշգամբը փլուզվել և հայտնվել է 4-րդ հարկում. Կան վիրավորներԵգիպտոսի անապատում հնագույն շնաձկների «գերեզմանոց» են հայտնաբերել Ծնունդդ շնորհավոր, Բակո Սահակիչ. Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է. ԱբրահամյանՆեբրասկայում հայտնաբերել են 12 միլիոն տարի առաջ ապրած հսկայական անհետացած շների հետքեր (լուսանկար) Վրաստանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսը Ստավրոպոլի երկրամասում բախվել է ԿԱՄԱԶ-ին. Կան զոհեր և վիրավորներԻնդիանայում 4 ժամ շարունակ դրոններով և ցամաքային խմբերով որոնել են մինչև 136 կգ քաշ ունեցող երկու առյուծի, բայց, այդպես էլ, չեն գտել (տեսանյութ) F-16 կործանիչները Թրամփի Հյուսթոն այցի ժամանակ որսացել են հինգ ինքնաթիռ Օգոստոսի 30-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԱԳՆ ղեկավար կազմը դեսպանների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ Մահացել է աշխարհի ամենից երիտասարդ միապետը Կյանքից հեռացել է տաղանդավոր դափահար Արսեն Եսայանը Լաս Վեգաս մեկնող զույգի համար հարսանիք են կազմակերպել ինքնաթիռում Ուկրաինայում ցանկանում են վերանայել պարետային ժամը՝ Կիևի վրա հաճախացած գրոհների ֆոնին Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչու է պետք ամբողջովին հրաժարվել սուրճից. նոր բացահայտումներ կան Ուղերձով դիմել է ժողովրդին Կենդանակերպի այս նշանները երկու տարի տառապել են, բայց շուտով ամեն ինչ կտրուկ կփոխվի Դավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել է Զախարյանը կրկին դուրս է մնացել «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմից Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտԿենդանակերպի այս նշաններին սպասում են եկամտի աճի և հաջող ներդրումների հիանալի հնարավորություններ Երկար ժամանակ ջուր չի լինելու. հասցեներԵրրորդ Հանրապետությունը հայի ինքնությունն է, Չորրորդ Հանրապետությունը՝ դրա ամպուտացիան (տեսանյութ) «Ցեղահոսը տարավ կնոջս». Նեպալում փրկվածները պատմում են nղբերգnւթյան պահի մասին Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Պանրի անվանումների շուրջ վեճը խոչընդոտ է դարձել ԱՄՆ-ի և Մեքսիկայի առևտրային բանակցություններումՌուսաստանում պլաստիկ թղթադրամներ կհայտնվե՞ն․ փորձագետը գնահատել է հնարավորությունըՀայր ու որդի խեղդվել են գոմաղբի մեջ. Մեծ ԲրիտանիայումԻ՞նչ կտեսնի մարդը, եթե հայտնվի սև խոռոչի ներսում․ աստղաֆիզիկոսի բացատրությունըՄասիս-Նորամարգ ճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford»-ը․ կա վիրավոր Օդանավակայում կայանած օդանավում հրդեհ է բռնկվել Չեմ ամաչում՝ եղել եմ ՀՀԿ անդամ․ Փաշինյանին հարցեր չունեմ տալու․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) «Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը»․ սկանդալային միջադեպ Հարավկովկասյան երկաթուղուն խոչընդոտների մասին Երևանի փաստարկներն իրականությանը չեն համապատասխանում. Գալուզին Պուտինը հայտարարություն է արելԴերասանուհի, բլոգեր Անի Արզումանյանը և ստենդափեր Վազգեն Օհանյանը ամուսնացել են (լուսանկարներ) Ռուսները միանգամից 3 բնակավայր են գրավել Վաղը Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի բազմաթիվ հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը Լուկաշենկոն կանխատեսել է Ռուսաստանի հետ առևտրի զգալի աճՌուսաստանը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքը
Ամենադիտված