Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձել Bugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ը Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինել Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը ՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմով Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանի Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ավստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանին 

«Նոր Հալեպ» թաղամասը ինչպես գրվել, այնպես էլ թղթի վրա է մնացել

Հայկական Մամուլ

Սփյուռքի նախարարության հաղորդագրություններում շարունակում են հիշատակել «Նոր Հալեպ» թաղամասի մասին, որ ինչպես գրվել, այնպես էլ թղթի վրա է մնացել: Ծրագրի ձախողման մասին շատ է գրվել, բայց նախարարությունից շարունակում են վստահեցնել, որ այն ընթացքի մեջ է: Հիշեցնենք, որ Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով կառավարության 06.06.2013թ. որոշմամբ Աշտարակ քաղաքում տարածք հատկացվեց: Շենքի նախագիծը 488 բնակարանի համար էր, 1 քմ-ն՝ 400-500 դոլար, ցանկացողներն ավելի քան 6 հարյուրն էին, բայց երբ բանը հասավ պայմանագիր կնքելուն, վերջիններս հրաժարվեցին: Պարզվեց՝ ոչ սիրիահայերն են պատրաստ իրենց ապագա բնակարանների համար պահանջվող չափի ներդրում անել, ոչ էլ սփյուռքահայ բարերարները: Գուցե պատճառը սփյուռքի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ սփյուռքահայերի բացասական վերաբերմունքն է, անվստահությունը: Թեեւ նախարարությունն արդարանում է, թե դա սիրիահայերի գաղափարն էր, ոչ թե իրենց: Առաջարկն արել են սիրիահայերը՝ սկզբնական ներդրումներ խոստանալով, իսկ նախարարության գործը կազմակերպչական աշխատանքներն իրականացնելը պիտի լիներ:
Ծրագրով զբաղվող «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող խորհուրդ» ՀԿ ղեկավար Լենա Հալաջյանը դժվարացավ ապագա բնակիչների հրաժարվելու պատճառները նշել: «2 հազար 500 ընտանիքից ցանկություն ունեցան 676 հոգին, բայց 488 բնակարանի նախագիծ է, եւ մեկը պայմանագիր չկնքեց: Պետությունը շատ հստակ ասել էր՝ սոցիալական ծրագիր չէ, եւ ընտանիքը թեկուզ 1000 դոլար պիտի վճարի, ոչ մեկ ոչ մի կոպեկ չտվեց: Մենք ըսել էինք, որ 5 հազար դոլարով գան կնքեն, բայց մեկը չեկավ՝ ըսավ, որ 50 դոլար ունի ու կուզի կնքել, էդպես ալ չեղավ: Կենտրոնական բանկը բացառության կարգով 6 տոկոսով վարկ պատրաստ էր տալու, ես, իհարկե, չեմ մեղադրում այդ ընտանիքներին, բայց մյուս կողմից էլ պետությունը հարց կտա, չէ՞, թե ովքե՞ր կնքեցին պայմանագիր»,-ասում է Լենա Հալաջյանը, ով եւս Սիրիայից է գաղթել 2012 թվականին: Նա պնդում է, որ գնի եւ տեղի ընտրության հետ կապված էլ առարկություն չի եղել, իրենք են համաձայնել այդ տարածքին: Սփյուռքահայ ներդրողներն էլ են սակավաթիվ եղել: Միակ խոշոր ներդրումը եղել է հայաստանյան «Գրանդ հոլդինգից»: Լուսահոգի Հրանտ Վարդանյանը 100 հազար դոլար է տրամադրել: Մեկ տարվա ընթացքում եւս 50 հազար դոլար է հավաքվել, սակայն դա բավարար չէ շինարարության մեկնարկի համար: Իրենց հաշվարկներով, 25 միլիարդ դրամ է հարկավոր: «200-ից ավելի նամակներով դիմած ենք Ռուսաստանի, Ամերիկայի տարածքներ, Եվրոպայի ու ծոցի երկրներ, ընդ որում՝ 24 եկեղեցական կառույցներուն դիմած ենք, եւ ոչ մեկը ոչ մի կոպեկով օգնած չէին, բացի Եգիպտոսի թեմից, որը ներողություն խնդրեց, որ չի կարող օգնել: Եթե ծրագիրը հանձնված էր մեզի, մենք պիտի դիմեինք նամակներով, բայց չկար առիթ, որ նախարարը չխոսեր ասոր մասին, եթե կային օժանդակողներ, անպայման սփյուռքի նախարարությունը նամա՞կ պիտի գրեր իրենց»: Գուցե պատճառն այն է, որ չե՞ն վստահում ձեզ, պետությանը։ «Ես համաձայն չեմ, եթե պատճառն այդ է, արդար չէ, իրենք պետք է ըսեն՝ պատճառն ինչ է»: Իսկ ապագա բնակիչներն ինչի՞ց հուսահատվեցին, գուցե չէի՞ն հավատում, որ ավարտին կհասնի ծրագիրը։ «Կարծեմ՝ իրենց ակնկալիքը անվճար բնակարան ստանալն է, չգիտեմ…»: Ծրագիրը տիկինը ձախողված չի համարում, նախարարությանը չի մեղադրում ճկուն չգտնվելու ու լուծում չտալու մեջ, ընդհակառակը՝ կարծում է, որ բարեգործական միությունները պիտի ճկուն գտնվեն: Օրինակ, սեփական շենքեր կառուցեն, որպես սոցիալական օգնություն տրամադրեն սիրիահայերին՝ բնակվելու համար, հետագայում էլ այն կմնա իրենց: Այս ուղղությամբ էլ հիմա աշխատում է Հրանուշ Հակոբյանը, թե ինչ հաջողություններ կգրանցի, վաղ է ասել, բայց փաստ է, որ նրա սրտաճմլիկ հայտարարությունը՝ «եթե յուրաքանչյուր հայ երկու դոլարին համարժեք գումար փոխանցի այդ հաշվեհամարով, նշանակում է՝ այդ ծրագիրն ընդհանրապես անվճար կլինի, եւ ոչ թե այն գումարը, որը մեր հայրենակիցներն ուզում են դնել՝ 20 հազար, 30 հազար դոլար ամեն մեկը», դեր չի խաղացել:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ
Ամենադիտված