Ավարտվել է Վարսեր գյուղի կենտրոնական ճանապարհի ասֆալտապատումը
Հայաստան
Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում սեպտեմբերի 3-ին ավարտվեցին կենտրոնական ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, որոնք մեկնարկել էին այս տարվա մայիսի վերջերին, ՀՀ կառավարության կողմից տրամադրված 100 միլիոն դրամի հաշվին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարսերի գյուղապետ Զավեն Հարությունյանը, շինարարական աշխատանքներն իրականացնող «Հրազդանի ՃՇՇ» ԲԲԸ ճանապարհաշինարարները կառուցել են 850 մետր երկարությամբ, 7 մետր լայնությամբ և 5 սանտիմետր բարձրությամբ ասֆալտապատապատ ճանապարհ, նույնքան երկարությամբ և 1,50 մետր լայնությամբ մայթեր: Գյուղի կենտրոնական ճանապարհը մինչև վերջ ասֆալտապատելու և այն Սևան-Հրազդան մայրուղի հասցնելու համար հարկ կլինի հիմնանորոգել ևս 550 մետր ճանապարհ, որի համար գյուղապետարանն ակնկալում է պետական աջակցություն առաջիկա տարիների ընթացքում: Վարսերի կենտրոնական ճանապարհի նորոգումը ներառված էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում:
Խոսրով Խլղաթյան


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից