«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է 3,1 մլն դոլարի առքուվաճառ
Հայաստան
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում սեպտեմբերի 3-ին կատարվել է 3,1 մլն դոլարի առքուվաճառք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի պահանջարկը կազմել է 410.35 դրամ, առաջարկը` 410.50 դրամ:
Միևնույն ժամանակ, բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 20 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 48 մլրդ 300 մլն դրամ: Փակման տոկոսադրույքը կազմել է 6.30 տոկոս, առավելագույնը` 6.30 տոկոս, նվազագույնը` 6.27 տոկոս: Միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.2950 տոկոս։
Օգստոսի 4-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 408.65 դրամ, 5-ին` 409.89: Օգոստոսի 6-ին և 7-ին առքուվաճառք չի կատարվել: Օգոստոսի 8-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 413.31, օգոստոսի 9-ին, 10-ին և 11-ին առքուվաճառք չի կատարվել: Օգոստոսի 12-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 411.50 դրամ: Օգոստոսի 13-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 410.29, օգոստոսի 14-ին՝ 408.90, 15-ին՝ 407.85: Օգոստոսի 16-ին, 17-ին և 18-ին առքուվաճառք չի կատարվել: Օգոստոսի 19-ին միջին փոխարժեքը կազմել է 407.51 դրամ, 20-ին՝ 407.93, 21-ին, 23-ին և 24-ին գործարք չի կատարվել: Օգոստոսի 25-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 409.60, 26-ին՝ 410.50, 27-ին գործարք չի կատարվել: Օգոստոսի 28-ին միջին փոխարժեքը կազմել է 411.68, 29-ին՝ 411.75: Օգոստոսի 30-ին և 31-ին, ինչպես նաև սեպտեմբերի 1-ին և 2-ին արտարժույթի առքուվաճառք չի կատարվել:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից