«Մի սպանեք լրագրողներին». Հայաստանի ժուռնալիստների միությունը ցավում է Անդրեյ Ստենինի մահվան կապակցությամբ
Հասարակություն
Հայաստանի ժուռնալիսների միությունը խորը ցավակցություն է հայտնում «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինի մահվան կապակցությամբ: Ինչպես հայտնեցին Հայաստանի ժուռնալիստների միությունից, իրենք ևս միացել էին մի շարք լրագրողական կազմակերպությունների, զանգվածային լրատավական միջոցների բարձրացրած բողոքին, ովքեր պահանջում էին ազատ արձակել Անդրեյ Ստենինին:
«Ինչպես ողջ աշխարհը, այնպես էլ մենք անհանգստացած էինք Անդրեյ Ստենինի ճակատագրով և բարձրացրել ենք մեր բողոքի ձայնը լրագրողների հանդեպ բռնության դեմ' անկախ քաղաքական իրադրությունից: Ցավով տեղեկացանք Անդրեյ Ստենինի մահվան մասին, նա իրականացնում էր իր մասնագիտական պարտքը: Մի սպանեք լրագրողներին»,- ասված է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը