Պետական ծառայողների բնակարանների նախագծերն արդեն հասանելի են
Հայաստան
ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի թիվ 821-Ն որոշմամբ հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը: Կառավարության վերոհիշյալ որոշմամբ սահմանվել է, որ ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով:
Ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքի վերաբերյալ բնակիչներին իրազեկելու, գրանցման կարգին ու պայմաններին ծանոթացնելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքի www.mud.am գլխավոր էջում բացվել է նոր պատուհան «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր» անվանումով: Պատուհանում պարբերաբար կտեղադրվեն վերջին նորո ւթյուններն ու թարմացումները:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից