Եվս 15 նոտար կիրականացնի Պետռեգիստրի սպասարկման գրասենյակի գործառույթ
Հայաստան
Տասնհինգ նոտար եւս կկարողանա իրականացնել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նրանք մասնակցել են «ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կազմակերպած «Նոտարների, նոտարական գրասենյակների աշխատողների` իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հմտությունների ուսուցման» դասընթացին ու սեպտեմբերի 2-ին ստացել վկայական:
Ընդհանուր առմամբ, արդեն 60 նոտար մասնակցել է այս դասընթացին և կարող է իրականացնել Պետռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից