Արթուր Օսիկյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից և նշանակվել Արդարադատության նախարարության ՔԿ վարչության պետ
Հասարակություն
Սերժ Սարգսյանի այսօր ստորագրած հրամանագրի համաձայն` Արթուր Օսիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:
Սերժ Սարգսյանը հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով` Արթուր Օսիկյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:
Սերժ Սարգսյանն այս հրամանագիրն ստորագրել է` հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաuը:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը