Ամերիկացի հնէագետն անօդաչու թռչող սարք է օգտագործում հայաստանյան պեղումների համար
Հասարակություն
Ամերիկյան Փուրդու համալսարանի հնէագետ Իան Լինդսին Հայաստանի բրոնզեդարյան պեղավայրերն ուսումնասիրելու, նոր մանրամասներ և տվյալներ հավաքագրելու համար օգտագործում է անօդաչու թռչող սարք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Imperial Valley News» կայքը, ամերիկացի հնէագետը Հարավային Կովկասի տարածաշրջանում պեղումներ է իրականացնում 15 տարի:
Անօդաչու թռչող սարքի միջոցով նա 300 մ բարձրությունից նկարահանել է Ծաղկահովիտ գյուղի և Արագած լեռանազանգվածի շրջակա տարածքները: Հայաստանի լեռնային շրջանները տարածական վերլուծության ենթարկելուց բացի՝ ամերիկացի հնէագետը կարողացել է նաև սարքի միջոցով արված լուսանկարներով որոշել մ.թ.ա. 1500 թվականի ուշ բրոնզեդարյան թաղումները: Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերն այսօր դարձել են հնէագետների գործիքակազմի մասը, որոնցով արված հնագույն պեղավայրերի տեսավավերագրությունները՝ հիանալի կերպով փոխարինում են օդապարիկների, փուչիկների կամ վերաբարձ կռունկների միջոցով արված լուսանկարներին:
Անօդաչու թռչող սարքերը հնարավորություն են տալիս ավելի մանրամասն պատկեր ստանալ վերևից, ինչը նախկինում հնարավոր չէր: Նոր տեխնոլոգիաների կիրառումն ավելի արդյունավետ է դարձնում հնէագետների աշխատանքը դաշտում՝ թույլ տալով անմիջական պատկերացում կազմել դաշտի տարածական բաշխման մասին՝ պեղումները պլանավորելու համար: Ի տարբերություն արբանյակային լուսանկարների՝ դրանք նաև շատ ավելի քիչ ծախսատար են:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը