Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձել Bugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ը Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինել Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը ՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմով Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանի Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ավստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանին 

«Հրապարակ». Հայոց ցեղասպանության մասին պատմող թուրք ռեժիսորի «Սպի» ֆիլմն ընդգրկված է Վենետիկի կինոփառատոնում

Հայկական Մամուլ

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ն անցկացվող Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող ծագումով թուրք, գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի նոր՝ «Սպի» ֆիլմը, որն ընդգրկված է կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում: Գրում է «Հրապարակ»-ը:

Ֆիլմը մեծ աժիոտաժ է առաջացրել նախեւառաջ Թուրքիայում, մասնավորապես թուրք ազգայնականները սպառնացել են Աքինին՝ նշելով, որ թույլ չեն տա ֆիլմը ցուցադրել Թուրքիայում, հատկապես այն բանից հետո, երբ ռեժիսորը հարցազրույց է տվել հայկական «Ակօս»-ին։ Թուրք ազգայնականների մտավախությունն այն է, որ ֆիլմն առաջին քայլը կլինի՝ Թուրքիային ստիպելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ ավելի վաղ «Ակօս»-ին տված հարցազրույցում 40-ամյա ռեժիսորը նշել էր, որ պատրաստվում էր Դինքի կյանքի մասին ֆիլմ նկարահանել, բայց չկարողացավ թուրք դերասան գտնել, որը կհամաձայներ մարմնավորել հայ լրագրողին:

Ֆիլմի սցենարի հեղինակներն են Ֆաթիհ Աքինն ու Մարտիկ Մարտինը, ֆիլմն իտալական, ֆրանսիական, գերմանական եւ ռուսական համատեղ արտադրություն է: Ժապավենի պրոդյուսերների թվում են հայազգի Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսեսյանը, գերմանացի Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը: Ֆիլմի բյուջեն նույնպես տպավորիչ է' 15.5 մլն եվրո: Նկարահանումներն իրականացվել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում եւ Մալթայում: Ֆիլմում խաղում են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Գազին, իսկ գլխավոր հերոսին մարմնավորել է ծագումով ալժիրցի ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը, ով աչքի է ընկել Ժակ Օդիարի «Մարգարեն» ֆիլմում:

Չնայած ռեժիսորը ֆիլմի սյուժեն գաղտնի է պահում եւ բոլոր հարցազրույցներում շրջանցում է սյուժետային մանրամասները, բայց ֆիլմի կարճ սինոփսիսից տեղեկանում ենք, որ այն երիտասարդ դարբին Նազարեթ Մանուկյանի մասին է, ով 1915թ. ցեղասպանությունից մազապուրծ լինելով՝ տարիներ հետո իմանում է, որ գուցե իր զույգ աղջիկները ողջ են, այստեղից էլ սկսում է նրա փնտրտուքն աշխարհով մեկ: 138 րոպե տեւողությամբ ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2014-ի հոկտեմբերի 16-ին։ Հայաստանում այն կդիտեն արդեն հաջորդ տարի՝ «Ոսկե ծիրանի» ժամանակ:

Օրերս Վենետիկի կինոփառատոնում ցուցադրված թուրք ռեժիսորի ֆիլմի մասին ծավալուն գրախոսականով հանդես է եկել ռուս հայտնի կինոքննադատ Անտոն Դոլինը, ով ֆիլմը համարել է կինոփառատոնի ամենասպասված ֆիլմերից մեկը` անվանելով այն դրամատիկ անհաջողություն: Դոլինն արդեն իր նախաբանում ափսոսանք է հայտնում, որ 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության դեպքերն այդպես էլ չստացան այն տաղանդավոր ռեժիսորին, ով հանրամատչելի ձեւով այն կներկայացներ կինոյում. «Գլխավոր խնդիրը' ստիպել ամբողջ աշխարհին վշտակցել ցեղասպանության զոհերին եւ նրանց հարազատներին, չի կատարվել: Նրանք, ովքեր տեղյակ չեն խնդրին, չեն հասկանա, թե ինչ է տեղի ունեցել, սպանդը, բացառությամբ մի տեսարանի, չի ցուցադրվում ֆիլմում, դրա պատճառներն աղոտ բացատրվում են ֆիլմի սկզբի տիտրերում, սոցիալ-քաղաքական հետեւանքներն ընդհանրապես դուրս են թողնված ֆիլմից: Իսկ նրանք, ովքեր տեղյակ են խնդրից, կարող են անգամ առարկություններ ներկայացնել հեղինակին: Դահիճները մնացին չպատժված, իսկ զոհերը' անվրեժ: «Սպի» ֆիլմի դիտման ժամանակ լացելու են 2 տեսակի մարդիկ. զգայուն տնային տնտեսուհիները եւ նրանք, ում հարազատները մահացել կամ տուժել են 100 տարի առաջ: Բայց դա բավական չէ, պետք է, որ լացեն բոլորը»:

Շարունակությունը՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ
Ամենադիտված