«ՀԺ». «Ասում են, ՔԿՎ նախկին պետ Հայկ Հարությունյանը կարող է դառնալ ԱԽՔ»
Հայկական Մամուլ
Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի պաշտոնում նշանակմամբ լուծվում է նաև ոստիկանության պետի մեկ այլ տեղակալ՝ Գագիկ Համբարձամյանի հարցը: Գրում է «ՀԺ»-ն:
Վերջինս, բացի ոստիկանության պետի տեղակալ լինելուց, նաև քննչական վարչության պետն է, բայց քննչական վարչությունը լրիվությամբ տեղափոխվում է Աղվան Հովսեփյանի ղեկավարած Քննչական պետական կոմիտե, և Համբարձումյանը ոստիկանությունում մնում է առանց ոլորտի:
Ասում են, որ ոչ Հովսեփյանն է ուզում, որ Համբարձումյանը դառնա իր տեղակալ, ոչ էլ Համբարձումյանն է ուզում հեռանալ ոստիկանությունից: Չի բացառվում, ուրեմն, որ Օսիկյանի տեղը ոստիկանության պետի նոր տեղակալ չնշանակվի, և Համբարձումյանը ստանձնի նրա գործառույթները: Առայժմ անորոշ է մնում ՔԿՎ նախկին պետ Հայկ Հարությունյանի ճակատագիրը: Ասում են, նա կարող է դառնալ ԱԽՔ:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը