Կանադայում բացվում է Toronto International Film Festival միջազգային կինոփառատոնը
Այլ
Կանադայի Տորոնտո քաղաքում բացվում է Toronto International Film Festival (TIFF) միջազգային ամենամյա կինոփառատոնը: Տասն օրվա ընթացքում հանդիսատեսին կցուցադրվի 392 ֆիլմ, որոնք նկարահանվել են 79 երկրների ռեժիսորների կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են փառատոնի կազմկոմիտեում:
Փառատոնը կբացի Դևիդ Դոբկինի «Դատավորը» ֆիլմը: Դրամայի գլխավոր դերերը կատարում են Ռոբերտ Դաունի-կրտսերը և Ռոբերտ Դյուվալը:
Տորոնտոյի կինոփառատոնն անցկացվում է 1976 թվականից և խոշորագույններից մեկն է համարվում աշխարհում: Փառատոնը պաշտոնական ժյուրի չունի, գլխավոր պարգևը Հանդիսատեսների համակարանքի մրցանակն է, որը շնորհվում է քվեարկության արդյունքում: Անցյալ տարի հաղթող է դարձել «Ստրկության 12 տարի» դրաման, որը նաև «Օսկար» է ստացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը