Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսը Էդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանը Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվել Երևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցով Երեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը» Հայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. Կոնջորյան Առաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել» Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա «Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն Աղաբաբյանը Բախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Մեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն Պապիկյան 

ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է Քրեակատարողական վարչության նորանշանակ պետին

Հայաստան

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Արթուր Օսիկյանին:

Նախարարը երկարամյա ծառայության կապակցությամբ շնորհակալություն է հայտնել Քրեակատարողական վարչության նախկին ղեկավար Հայկ Հարությունյանին, ով չէր կարողացել ներկայանալ հանդիպմանը, և նորանշանակ պետին խնդրել է Հայկ Հարությունյանի սկսած բոլոր դրական ծրագրերն ու նախաձեռնությունները շարունակել:

«Արթուր Օսիկյանը երկրում հայտնի իրավաբան է, մեծ փորձառությամբ պետական ծառայող, ով աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում, Կառավարությունում, Պետական եկամուտների կոմիտեում, դատախազական համակարգում և վերջին մի քանի տարիներին բավականին լուրջ գործունեություն է իրականացրել Ոստիկանությունում: Վստահ եմ՝ այն ամբողջ ներուժն ու փորձառությունը, որ պարոն Օսիկյանը ձեռք է բերել իր աշխատանքային գործունեության ընթացքում, լավագույնս կկիրառի երկրի կարևորագույն հատուկ ծառայությունում՝ քրեակատարողական համակարգում»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:

Նախարարը հիշեցրեց, որ ամիսներ առաջ հաստատված ՀՀ կառավարության ծրագրում անդրադարձ կա նաև քրեակատարողական համակարգի գործունեության բարելավմանն ու բարեփոխմանն ուղղված աշխատանքներին՝ մասնավորապես այլընտրանքային պատժամիջոցների ներդրմանը, որի վերաբերյալ օրենսդրական աշխատանքներն արդեն սկսվել են և, նրա համոզմամբ, հաջորդ տարվա առաջին կիսամյակում արդեն կունենանք կայացած Ծառայություն:

«Մեր առջև նպատակ ունենք բարելավել քրեակատարողական համակարգն ու դատապարտյալների կենցաղային պայմանները: Առաջիկայում շահագործման կհանձնենք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը, որը բավականին կթեթևացնի գործող քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը: Ընդհանրապես, կարծում եմ, առաջիկա ամիսներին լուրջ անելիքներ ունենք՝ հասկանալու, թե ո՞ր ուղղություններն ուսումնասիրման անհրաժեշտություն ունեն, որո՞նց ուղղությամբ պետք է օրենսդրական բարեփոխումներ իրականացվեն»,- նշել է Հովհաննես Մանուկյանը՝ վստահություն հայտնելով, որ Արթուր Օսիկյանն այս հարցերի լուծման ճանապարհներն առաջիկայում կունենա:

Նախարարը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ ղեկավարը գիտակցում է այս համակարգի պատասխանատվությունն ու կարևորությունը. դրա գործունեությունը գտնվում է հանրության ամենօրյա ուշադրության կենտրոնում:

«Վստահությամբ հանդերձ, որ ձեր ղեկավարությամբ այս համակարգը շատ մոտ ապագայում կարողանալու է դրական տեղաշարժ արձանագրել, ես ձեր առջև դնում եմ պատասխանատվություն՝ տարեվերջին հանրությանը հաշվետվություն ներկայացնել՝ ի՞նչ է հաջողվել իրականացնել այդ մի քանի ամիսների ընթացքում և ի՞նչ ծրագրեր են իրականացվելու առաջիկայում»,- ասել է Հովհաննես Մանուկյանը՝ կրկին շնորհավորելով Արթուր Օսիկյանին նշանակման կապակցությամբ և վստահեցնելով, որ այդ մեծածավալ աշխատանքը կիրականացնեն համատեղ ուժերով:

Արթուր Օսիկյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին կարևորագույն ծառայության ղեկավարի պաշտոնն իրեն վստահելու համար և, դիմելով ծառայության աշխատակիցներին, նշել, որ միասին պետք է անեն հնարավորը ՀՀ Նախագահի, Կառավարության և նախարարի կողմից դրված խնդիրները պատվով լուծելու համար:

«Բոլոր նրանք, ովքեր իրենց աշխատանքը կկատարեն ազնիվ ու արդար՝ միասին, ուս ուսի տված կգնանք առաջ: Ձեր առջև դրվող խնդիրներից առաջնայինը ձեր պարտականությունների պատշաճ կատարումն է, իսկ իմ խնդիրը կլինի ձեր իրավունքների պաշտպանությամբ զբաղվելը: Մենք միասին ամեն ինչ անելու ենք դատապարտյալների իրավունքները պաշտպանելու համար: Ես հաստատակամ եմ համակարգի առջև դրված խնդիրները պատվով կատարելու համար»,- շեշտել է Քրեակատարողական վարչության նոր պետն ու խոստացել առաջիկայում ունենալ տեսանելի արդյունք:

ՀՀ ԱՆ տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվելԵրեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակիցՕլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համարՀռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերովԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալPolitico. ԵՄ կուսակցությունը սկսում է անհատական ​​անդամակցություններ վաճառել տարեկան 20 եվրոյովԳնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կաՈւկրաինայում տղամարդը խուսափել է զորակոչից՝ պարապլանով թռչելով դեպի ՄոլդովաՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՎահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են ԹբիլիսիՀայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿԳասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարանՄեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է ռեկորդինԵրևանի ենթակայանի հրդեհի հետ կապված ուշագրավ հետք․ Պետրոսյանը հրապարակել է 1969 թվականի տրանսֆորմատորի լուսանկարըՀունգարիայի վարչապետը զրկվել է անձեռնմխելիությունից28 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզումՁևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվիԳերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունըԵրեկ բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան ԳեղամյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քննչական խումբ է ձևավորվելՏավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամասՄիջազգային կոալիցիան Իրաքում գտնվող ռազմական բազաները հանձնել է երկրի կառավարությանըՀայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինիՉի կարելի տգիտության քարոզ անել՝ անգործությունը հիմնավորելու համար․ Տարոն ՍիմոնյանԲաքվում հայ գերիների «դատավարության» նպատակը ՀՀ դեմ հետագայում իրավական գործընթացներ սկսելն է
Ամենադիտված